Լրահոս 24/7

Դատավորի փոփոխության դեպքում հնարավորություն կստեղծվի շարունակել գործի քննությունը

Դատավորի փոփոխության դեպքում հնարավորություն կստեղծվի շարունակել գործի քննությունը, կներդրվի սանկցիայի նոր տեսակ. Արմենուհի Հարությունյանն ԱԺ հանձնաժողովին ներկայացրել է փոփոխությունների փաթեթը: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանն Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձաժողովի նիստում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Նախագծերի ընդունման արդյունքում լուծում կտրվի քաղաքացիական և վարչական դատավարություններում գործնականում առաջացող մի շարք խնդիրների՝ մի կողմից նվազեցնելով դատավարական գործընթացներում իրավունքի չարաշահման դեպքերը, մյուս կողմից՝ ապահովելով ողջամիտ ժամկետներում գործերի քննությունը:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքում նախատեսվում է դատական կազմի կամ կազմում ներառված դատավորի փոփոխության դեպքում գործերի քննությունը շարունակելու հնարավորություն:

Գործող կարգավորումների համաձայն՝ դատական կազմի կամ կազմում ներառված դատավորի փոփոխության դեպքում գործերի քննությունը պարտադիր սկսվում է սկզբից՝ հանգեցնելով նախկինում կատարված բոլոր դատավարական գործողությունների կրկին կատարման:

Նախագծի կարգավորման միջոցով վերոնշյալ իրավիճակում դատարանները հնարավորություն կունենան կա՛մ սկզբից սկսել գործի քննությունը, կա՛մ այն շարունակել ընդհատման պահից, ինչի արդյունքում կնվազեցվի գործերի քննության ողջամիտ ժամկետների խախտման դեպքերը:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքով առաջարկվում է նախատեսել կողմերին ինքնաբացարկի հիմքերը գրավոր ընթացակարգով պարզաբանելու կառուցակարգ:

Ներկա կարգավորումների համաձայն՝ դատական նիստի ընթացքում դատարանը կարող է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը և առաջարկել իր բացակայությամբ քննարկել ինքնաբացարկի անտեսման հարցը:

Այնուամենայնիվ, դատավարական գործընթացը մտնում է փակուղի, երբ դատական նիստին կողմերը չեն ներկայանում:

Նման իրավիճակները հաղթահարելու համար առաջարկվել է սահմանել, որ ինքնաբացարկի հիմքերը բացահայտելու անհրաժեշտության դեպքում դատարանը պարտավոր է դատական նիստի ծանուցագրում նշում կատարել այդ մասին, ինչը հնարավորություն կտա կողմերին տեղեկացվելու դատական նիստում քննարկվելիք հարցի մասին:

Սակայն, եթե կողմերը, ծանուցված լինելով, չներկայանան դատական նիստին կամ չներկայացնեն դատական նիստը հետաձգելու մասին հիմնավորված միջնորդություն, ապա դատարանը հնարավորություն կունենա ինքնաբացարկի հիմքերը կողմերին բացահայտել գրավոր եղանակով:

Նախագծերով նախատեսվում է նաև սանկցիայի նոր տեսակ ներառել, այն է՝ իրավունքի իրականացման սահմանափակում: Դատավարական գործընթացներում իրավունքի չարաշահումը հատկապես արտահայտվում է նույնական միջնորդությունների պարբերաբար ներկայացմամբ՝ նպատակ հետապնդելով օրինակ ձգձգել գործերի քննությունը կամ խափանել դատական նիստերը: Առաջարկվող սանկցիան հնարավորություն կտա դատարաններին արդյունավետ արձագանքելու նման իրավիճակներին:

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծերի փաթեթին տվել է դրական եզրակացություն:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

7 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

8 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

10 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

11 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

11 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

11 hours ago