Լրահոս 24/7

Բաքվում կայացել է Քարփենթեր-Ալիև հանդիպումը

ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ:

Պաշտոնյան կրկնել է, որ Վաշինգտոնն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը՝ նշելով, որ այժմ դրա համար բացառիկ պատմական հնարավորություններ են ստեղծվել։

Նա հավելել է՝ փաստաթղթի հաջող ստորագրումը նոր հեռանկար կբացի տարածաշրջանային գործակցության համար, վստահեցրել, որ ԱՄՆ-ը մտադիր է ակտիվորեն աջակցել այդ գործընթացին։

Իլհամ Ալիևն էլ հայտարարել է, թե Բաքուն հավատարիմ է տարածաշրջանային խաղաղության օրակարգին:

Նրա ձևակերպմամբ՝ մտահոգիչ է, որ Հայաստանը պայմանագրի տեքստի վերաբերյալ վերջին առաջարկները ներկայացրել է միայն 70 օր անց, ինչը, ըստ Ալիևի, հարցեր է առաջացնում «գործընթացն առաջ մղելու հարցում Երևանի լրջության մասին»:

Նա հերթական անգամ հայտարարել է, թե Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի, քանի որ այն իբր տարածքային պահանջներ է պարունակվում Ադրբեջանի նկատմամբ:

Ալիևը շեշտել է, որ դա խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին հիմնական խոչընդոտն է: Նա հավելել է՝ Բաքուն կշարունակի վճռական քայլեր ձեռնարկել խաղաղության գործընթացի ուղղությամբ:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

5 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

6 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

8 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

9 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

10 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

10 hours ago