Լրահոս 24/7

Մոլդովան կատարել է եվրոպական ընտրություն, բայց ներքաղաքական իրավիճակը «բարդ եւ զգայուն է»

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է եվրահանրաքվեի քվեարկության արձանագրությունները:

Ըստ այդմ, ընտրողների 50,28 տոկոսը «կողմ» է քվեարկել, որպեսզի երկրի սահմանադրության մեջ կատարվաի լրացում եւ ամրագրվի, որ Մոլդովան ձգտում է անդամակցել Եվրամիությանը:

Այդ կապակցությամբ գործող նախագահ, նախագահի թեկնածու Մայա Սանդուն, որ ընտրությունների առաջին փուլի առաջատարն է եւ ստացել է մասնակիցների «կողմ» ձայների շուրջ 42 տոկոսը, սոցիալական X հարթակում գրառում է կատարել. «Մենք անարդար իրավիճակում արդարացի արդար մարտ ենք մղել եւ հաղթել»:

Սանդուն միաժամանակ զգուշացրել է, որ «պայքարը դեռեւս ավարտված չէ»:

Նրա խոսքերով՝ Մոլդովան կշարունակի «ձգտել խաղաղության եւ սեփական ապագան կառուցելու ազատության»:

Փորձագետները Մոլդովայի ներքաղաքական իրավիճակը «բարդ եւ զգայուն են գնահատում»: Եվրահանրաքվեի արդյունքները, երեւում է, գործող իշխանության համար անսպասելի են, նրանք կանխատեսում էին «կողմ» ձայների ավելի բարձր ցուցանիշ:

Արտառոց է, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը ԿԸՀ կողմից նախագահի ընտրության եւ եվրահանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո հանդես է «միջանկյալ զեկույցով» եւ արձանագրել, որ գործող նախագահ Սանդուն «մամուլում գերակա հնարավորություն է ունեցել եւ օգտվել է վարչական ռեսուրսից»:

Ըստ երեւույթին, եվրոպական կառույցներում Ռուսաստանի հետ լարվածության նոր առիթ չեն ուզում ստեղծել: Այդուհանդերձ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը եվրահանրաքվեի արդյունքները «դժվար բացատրելի» է որակել՝ նկատել տալով, որ հարաբերակցության «դինամիկայի փոփոխությունը վերջին ժամերին մեխանիկական էր»:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

60 minutes ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

3 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

4 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

4 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

4 hours ago

Ինչո՞ւ հնարավոր չէ նման առաջնահերթ դելիմիտացիա անել Բաքվի կողմից օկուպացված հատվածներում․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…

5 hours ago