

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը չի բացառում, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ինչ-որ փուլում միջնորդի կարիք լինի, եթե չհաջողվի Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր։
Ռուբինյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք Հայաստանի իշխանությունները ինչ-որ պահի միջնորդի կարիք զգան, եթե չստացվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։
«Հնարավոր է հարցերին միշտ պատասխանում եմ՝ այո, հնարավոր է, որովհետև ամեն ինչ միշտ հնարավոր է, բայց այս փուլում բանակցությունները երկկողմ են ընթանում»,- ասաց Ռուբինյանը։
Նրա խոսքով՝ մինչև այս պահը բանակցությունների ձևաչափը միշտ եղել է երկկողմ։
«Տարբեր երկրներում հանդիպել են պատվիրակությունները։ Հանդիպման սկզբում հյուրընկալող կողմից համապատասխան ԱԳ նախարարը ողջույնի խոսք է ասել, բայց բուն բանակցությունների ժամանակ կողմերը սենյակում մենակ են եղել։ Մինչ այս պահը այդպես է եղել։ Հիմա ես չեմ կարող բացառել, որ մի օր կարող է փոխվել ձևաչափը, այլ կերպ լինել։ Այս առումով մենք սահմանափակումներ չունենք։ Հարցը պրագմատիզմի և պրակտիկության մեջ է»,- ընդգծեց Ռուբինյանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…
ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…
«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…
Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…