Լրահոս 24/7

Արցախի մասին Վանո Սիրադեղյանը՝ 2001թ․-ին

«Հայաստանն այս տարիներին այնքան ռեսուրս վատնեց Ղարաբաղի վրա, որ հասավ մի սահմանի, որից հետո սկսվում է պետականության խարխլումը:

Հայկական բանակի անպարտելիության դատարկախոսությունը վկայում է միայն դրա մասին խոսողների անամոթության ու մուխաննաթության մասին, ովքեր համերաշխորեն թյուրիմացության մեջ են պահում ժողովրդին՝ հավատացնելով, թե բանակը կարող է ուժեղ լինել աղետյալ թիկունք ունեցող երկրում:

Իսկ թիկունքը պիտի լիներ երկրի տնտեսությունը, որը չկա: Թշնամին, բնականաբար, գիտի այդ մասին: Մնում է սեփական ժողովրդին չխաբել: Կամ «մարտական ոգին բարձր պահելու համար» խաբել գոնե այն չափով, որ անակնկալն աղետալի չլինի:

Ադրբեջանին պատերազմ սկսելուց ետ է պահում ոչ թե հայկական բանակի անպարտելիության միֆը, այլ՝ որ մեծ տերությունները դեռեւս դեմ են պատերազմին:

Այսինքն, մեր անվտանգության հիմնական երաշխիքըմեծ տերությունների՝ տարածաշրջանում խախուտ խաղաղությունը պահպանելու կամքն է, ոչ թե բանակը: Բայց այդ ռեսուրսը անսպառ լինել չի կարող:

Կոնֆլիկտի վերջնական լուծման հետագա ձգձգումը հղի է Հվ. Կովկասում հավասարակշռության նվազագույն շեմի անկմամբ, ինչը ձեռնտու չի լինի Ռուսաստանին:

Ռուսաստանի համար հակամարտության չկարգավորված վիճակը վտանգավոր է նաեւ այնքանով, որ չի բացառվում այն, որ Ադրբեջանը մի օր կարող է կտրուկ շրջադարձ անել դեպի Թուրքիա եւ Ռուսաստանին կանգնեցնել թուրք-ադրբեջանական ընդհանուր պետության նման մի բանի դիմաց: Իսկ այս տարբերակը կանխելու փորձը կհանգեցնի արդեն մեծ պատերազմի:

Ռուսաստանը դեռ հնարավորություն ունի Ղարաբաղը պահել որպես հայաբնակ շրջան՝ թեկուզ խաղաղարար ուժերի տեսքով:

Հետո կարող է ուշ լինել թեկուզեւ այն պատճառով, որ անհնար կլինի ոչ միայն Ղարաբաղի ինքնավարությունը պահելը՝ ի հակակշիռ Ադրբեջանի, այլեւ հարցականի տակ կլինի Հայաստանում ռուսական ազդեցության պահպանումը:

Եւ ուրեմն՝ վերադարձը դեպի Մայր Ռուսաստան մնում է խիստ հավանական»։

Վանո Սիրադեղյան, 28 մարտ 2001թ․

Թիվ 1

Recent Posts

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…

22 minutes ago

Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան

Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…

37 minutes ago

Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…

55 minutes ago

Ամեն անգամ, որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա. Ռուբեն Ռուբինյան

Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…

1 hour ago

Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել. միջազգայնագետ

«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…

2 hours ago

Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ. Ավանեսյան

«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…

2 hours ago