Հոկտեմբերի 23-ին Եվրախորհրդարանի նիստում ելույթ է ունեցել ԵՄ զբաղվածության եւ սոցիալական իրավունքների հանձնակատար Նիկոլաս Շմիտը՝ ներկայանալով որպես Եվրոպայի խորհրդի անվտանգության եւ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի բանախոս:
Շմիտի ելույթն ամբողջությամբ նվիրված է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին եւ Կլիմայի հարցերով ՄԱԿ-ի խորհրդաժողովին ընդառաջ՝ հայ-ադրբեջանական բանակցություններին:
ԵՄ հանձնակատարը հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է ազատ արձակի բոլոր կալանավորվածներին, որ բռնության են ենթարկվել իրենց հիմնական իրավունքները պաշտպանելու պատճառով:
Եվրախորհրդարանի պատգամավորն արձանագրել է, որ Ադրբեջանում անազատության մեջ գտնվող քաղաքական այլախոհները զրկված են պատշաճ բժշկական օգնությունից, նրանք ենթարկվում են անհատական նվաստացումների եւ բռնությունների:
Հատուկ ընդգծվել է խաղաղության քարոզիչ Բահորւզ Սամեդովի ձերբակալությունը, որ մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսության մեջ միայն այն պատճառով, որ միջազգային մամուլում հանդես է եկել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր ստորագրելու օգտին հոդվածներով:
Նիկոլաս Շմիտը նաեւ անդրադարձել է Կլիմայի հարցերով ՄԱԿ-ի խորհրդաժողովի ընձեռած հնարավորությանը, որպեսզի Ադրբեջանը եւ Հայաստանը հասնեն խաղաղության համաձայնագրի ստորագրման:
Նա վերահաստատել է գործընթացին Եվրամիության աջակցության պատրաստակամությունը, ինչպես նաեւ հավաստիացրել, որ ԵՄ-ն պատրաստ է «կայուն խաղաղության պահպանման անհրաժեշտ ռեսուրսներ տրամադրե» Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները տեղեկացնում են, որ Եվրախորհրդարանում տասնյակ պատգամավորների նախաձեռնությամբ բանաձեւ է շրջանառվում, որով ադրբեջանցի մի շարք պաշտոնյաների նկատմամբ «պատժամիջոցներ են նախատեսվում»:
Խորհրդարանականները Եվրոպայի խորհրդին կոչ են անում վերանայել Ադրբեջանի հետ կնքված էներգետիկ համաձայնագրերը:
Ըստ տեղեկությունների, այդ բանաձեւը կարող է քվեարկության դրվել հոկտեմբերի 24-ին:
Եվրախորհրդարանում տեղի ունեցած քննարկումները եւ բանաձեւի շրջանառումը, սակայն, Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիեւը համարել է «Հայաստանի ազդեցության տակ հայտնված մի խումբ պատգամավորների կողմից Ադրբեջանի դեմ զրպարտություն»:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1,7 հազարի, վիրավորվել է 3,4 հազար մարդ,…
Հանրապետության տարածքում մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 2-4-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև…
Ժամը 17:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 9833 ընտրական իրավունք ունեցող…
Մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն աշխատող քաղաքացիներին, հայտնում են Կառավարությունից՝ տեսանյութ հրապարակելով։ Եկամուտների համընդհանուր…
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը ԱՄՆ-ի նախագահի նամակին հասել…
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Լռության օրվա հետ կապված…