ՄԱԿ-ը չի կարող հանգցնել պատերազմի կրակը Մերձավոր Արևելքում: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի «ԲՐԻԿՍ+» ձևաչափով հանդիպմանը։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Արժույթի միջազգային հիմնադրամը և իրավապաշտպան կազմակերպությունները կորցրել են իրենց արդյունավետությունը Արևմուտքի միջամտության պատճառով»,- շեշտել է նա։
Փեզեշքիանը շեշտել է, որ պատժամիջոցների ներդրումը սպառնում է միջազգային խաղաղությանը՝ հավելելով, որ BRICS-ը պետք է հավասար համագործակցության օրինակ ծառայի։