Լրահոս 24/7

Վարչապետը Ադրբեջանին կրկին առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագիրը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը BRICS+-ի համաժողովին անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։

Նրա խոսքով՝ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցվել է առնվազն 80-90%-ով։

Նա նաև հայտարարել է, թե Բաքվի հետ խաղաղության պայմանագրում համաձայնեցվել են միմյանց տարածքային պահանջների բացակայության, ուժի չկիրառման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին ձևակերպումները, նաև՝ պարտավորվել են ապագայում ևս իրարից տարածքային պահանջներ չառաջադրել։

«Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է Նախիջևանի հետ կապ ապահովել սահմանային և մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգերի մեխանիզմներով»,- ասել է նա։

Վարչապետը նշել է, որ խաղաղության պայմանագրի՝ այսօր համաձայնեցված տեքստը ձևակերպում, հասցեագրում և ձևավորում է ամուր և տևական խաղաղության կայուն հիմք։ Նա Ադրբեջանին առաջարկել է ստորագրել այդ պայմանագիրը։

Թիվ 1

Recent Posts

Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-27-ին կբարձրանա 4-6 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը,…

54 seconds ago

429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում. ԿԽՄԿ

ԿԽՄԿ-ից հայտնում են, որ 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց են ունեցել Երևանի և…

18 minutes ago

Լավրովը հայտնել է՝ ՌԴ-ն երբ կդադարեցնի ռազմական գործողությունները

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ուկրաինայում պատերազմական գործողություններին․ «Ռուսաստանը…

33 minutes ago

Քաղաքացիների վերաբերմունքը տրանսպորտային սակագների թանկացմանը

Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունը մշտապես քննարկման թեմա է դառնում, հատկապես այն պայմաններում, երբ ուղևորները վաղուց…

43 minutes ago

Եվրամիությունը SWIFT-ից անջատել է 13 ռուսական բանկեր

Եվրամիությունը 16-րդ պատժամիջոցային փաթեթի շրջանակում անջատել է 13 ռուսական բանկեր SWIFT վճարային համակարգից։ Բացի այդ,…

1 hour ago

Քննարկվել է ՀՀ-ի համար 2021-2025թթ. ՄԱԶԾ Ծրագրային փաստաթղթի իրականացման ընթացքը

Փետրվարի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԿ Զարգացման ծրագրի կողմից կազմակերպված հանդիպում,…

1 hour ago