«Դաշնակիցները հաստատել են Ռուսաստան հյուսիսկորեական զորքերի տեղափոխման մասին տվյալները: Եթե այդ զորքերը նախատեսված են Ուկրաինայում պատերազմի համար, ապա դա ցույց է տալիս իրավիճակի զգալի սրացում և ևս մեկ վկայություն՝ ռազմաճակատում Ռուսաստանի զգալի կորուստների մասին»,- հայտարարել Է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարա Դախլալլան՝ ի պատասխան DW-ի հարցմանը:
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամներն ակտիվ խորհրդակցում են այդ հարցի շուրջ դաշինքի շրջանակներում և պատրաստվում են իրավիճակը քննարկել Հարավային Կորեայի իշխանությունների հետ։
Հոկտեմբերի 23-ին Ռուսաստանի տարածքում հյուսիսկորեական զորքերի առկայությունը հաստատել է նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
The Washington Post-ի կայքում տեղադրված տեսանյութում նա ասել է.
«Մենք ապացույցներ ունենք, որ հյուսիսկորեացի զինվորներ են մեկնել Ռուսաստան: Եթե նրանք մտադիր են մասնակցել այս պատերազմին Ռուսաստանի կողմից, դա շատ լուրջ խնդիր է: Դա կազդի ոչ միայն Եվրոպայի վրա, այլ նաև՝ հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի»,- նախազգուշացրել է Պենտագոնի ղեկավարը:
ԱՄՆ-ի իշխանությունները շարունակում են հետևել իրավիճակին և մտածում են հնարավոր պատասխանի մասին, եթե հաստատվեն Ուկրաինայի հակամարտությանը մասնակցելու համար ԿԺԴՀ-ից զինվորականներ ուղարկելու վերաբերյալ հաղորդագրությունները՝ չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցութան համակարգող Ջոն Քիրբին:
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…