Լրահոս

Կսահմանվեն արգելափակման դեպքերը

Կառավարությունը սահմանել է Օտարերկրյա պետություններում կազմակերպված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին, վիճակախաղերին մասնակցության հնարավորության և հասանելիության արգելափակման դեպքերը, կարգը և կայքերի արգելափակման կարգը, ժամկետները և արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունների տրման կարգը:

Ինչպես նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, սրանով գործարկվում է օրենսդրությամբ սահմանված համակարգը, որով կսահմանափակվեն ռիսկեր պարունակող կայքերի հասանելիությունը: Ըստ նախարարի՝ հրապարակվելու է նաև բանկային դրամապանակների ցանկը, որոնք արգելափակվելու են, և բանկերի կողմից սահմանափակվելու է այդ դրամապանակներին փոխանցումներ կատարելու հնարավորությունը: «Խնդիրն այն է, որ Հայաստանում գործող շահումով խաղեր կազմակերպողները գտնվում են մեր կարգավորումների և վերահսկողության ներքո և ենթարկվում են այն պահանջներին, որոնք մենք սահմանել ենք՝ պաշտպանելու Հայաստանի քաղաքացիներին շահումով խաղերի հետ կապված ռիսկերից: Կարծում ենք, որ սրանով կկառավարվեն այդ ռիսկերը: Պետք է սահմանափակվեն օտարերկրյա պետություններում գործող այդպիսի կայքերը, որոնք դուրս են մեր կարգավորումների շրջանակից: Այս առումով կարգն ուղղակի գործակելու է այդ համակարգը: Կարծում ենք՝ սրանով այս դաշտը կբերենք ավելի հասկանալի և տրամաբանական կարգավորման»,-ասել է նախարարը:

Անդրադառնալով որոշմանը՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ լինելու է միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ ներգրավված են լինելու տարբեր կառույցների ներկայացուցիչներ: Հանձնաժողովն արձանագրելու է այն կայքերը, որոնք Հայաստանի ինտերնետային տիրույթում հասանելի են և կարող են ռիսկեր առաջացնել: Միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա նշված կայքերը նույնականացնող հասցեները կտրամադրվի օպերատորներին՝ դրանք արգելափակելու համար: «Սա, իհարկե, կարգավորման տեսանկյունից շատ հասկանալի և ընդունելի մեխանիզմ է, բայց շատ կարևոր է նաև արձանագրել, որ մեկ օրում և միանգամից ամեն ինչ չէ, որ տեխնիկապես հնարավոր է իրագործել: Պետք է շատ հետևողական լինել, որ շրջանցման մեխանիզմներ չլինեն: Մենք գիտենք, որ նման կարգավորումները հատկապես՝ ինտերնետային տիրույթին վերաբերող, չնայած բոլոր սահմանափակումներին, առաջ է բերում նաև դրանք շրջանցելու հակում, ձգտում: Մենք պետք է այնքան արդյունավետ և արձագանքող ձևով բոլոր նման երևույթներին հետևենք, որ մեր վերահսկողությունն իրոք արդյունավետ լինի: Երբ միջգերատեսչական հանձնաժողովը ձևավորվի և գործի, անհրաժեշտ է պարբերաբար հետևել նաև կայացված որոշումներին և դրանց իրականացման արդյունքներին, որ նաև այս որոշումը նպատակին ծառայի»,- ընդգծել է փոխվարչապետը:

Թիվ 1

Recent Posts

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

4 minutes ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

17 minutes ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

28 minutes ago

ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…

52 minutes ago

Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…

1 hour ago