Լրահոս

Ակներ գյուղում կրթահամալիր կկառուցվի

Գործադիրի որոշմամբ ՀՀ-ն կընդունի Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ակներ բնակավայրում գտնվող անշարժ գույքի նվիրաբերությունը և այն կամրացվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: Որոշման ընդունման արդյունքում՝ Ակներ գյուղում կկառուցվի կրթահամալիր:

Կառավարությունն ընդունել է «Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշումներ՝ Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությանը վերապահված լիազորությունների և խնդիրների իրականացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու, նրա բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով: Մասնավորապես՝ ՀՀ սեփականությունը հանդիսացող «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր գյուղում գտնվող շենքը հետ կվերցվի Պետական գույքի կառավարման կոմիտեից և կամրացվի Էկոպարեկային ծառայությանը:

Թիվ 1

Recent Posts

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

13 minutes ago

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

27 minutes ago

ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…

50 minutes ago

ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…

1 hour ago

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

1 hour ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

2 hours ago