Լրահոս

Քննարկվել են Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի համագործակցությանը, միջազգային քրեական արդարադատությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հոկտեմբերի 24-ին հանդիպել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատավոր, ՄՔԴ մասնակից պետությունների ասամբելայի նախկին նախագահ Սիլվիա Ֆեռնանդեսին:

Հանդիպմանը ներկա են եղել հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը եւ հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը:

Կողմերը քննարկել են Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի համագործակցության հիմնական ուղղությունները:

Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է ՄՔԴ-ի կանոնադրության վավերացումից հետո իմպլեմենտացիոն օրենսդրության մշակման եւ ընդունման հարցում մեր երկրի ձեռնարկած քայլերը:

Քննարկվել են ՄՔԴ-ի դերակատարության կարեւորությանն առնչվող հարցեր՝ հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող զարգացումները: Կարեւորվել է պետությունների դերակատարությունը ՄՔԴ-ի կայացման գործում, քանի որ շատ որոշումներ փոխկապակցված են լինում նաեւ ասամբլեայի որոշումներից եւ անդամ պետությունների կամքից:

Կողմերն անդրադարձել են ժամանակակից աշխարհում միջազգային քրեական արդարադատությանն առնչվող մարտահրավերներին եւ հույս հայտնել, որ այդ մարտահրավերների արդյունքում միջազգային քրեական արդարադատությունը համաշխարհային մասշտաբով առավել արդյունավետ կդառնա եւ կանխարգելիչ կլինի միջազգային իրավունքի դեմ կատարված հանցագործությունների դեմ պայքարի հարցում:

Թիվ 1

Recent Posts

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

5 minutes ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

18 minutes ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

29 minutes ago

ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…

53 minutes ago

Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…

1 hour ago