Լրահոս 24/7

Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Իսրայելի հարձակումը

Թեհրանն իրեն «իրավունք և պարտավորություն» է վերապահում պաշտպանվելու այլ երկրների «ագրեսիվ գործողություններից»՝ ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա, ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է իրանական տարածքին Իսրայելի հարվածների ֆոնին։

«Ինչպես բազմիցս ընդգծել են Իրանի իրավասու մարմինները, Իրանի Իսլամական Հանրապետությունը, հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածում արտացոլված օրինական պաշտպանության բնական իրավունքի վրա, իրեն իրավունք և պարտավորություն է վերապահում պաշտպանվելու օտարերկրյա ագրեսիվ գործողություններից», – մեջբերում է Tasnim գործակալությունը իրանական բանակի հայտարարության տեքստը։

Իսրայելի պաշտպանության բանակը շաբաթ գիշեր հայտարարել էր, որ հարվածներ կհասցնի Իրանում ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումների։

CBS News-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ Իրանի վրա Իսրայելի հարձակումը սահմանափակվել է ռազմական թիրախներով և չի տարածվել միջուկային կամ նավթային օբյեկտների վրա։

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

9 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

9 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

11 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

12 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

12 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

13 hours ago