Լրահոս 24/7

Վրաց ժողովրդի համար Ռուսաստանը բարեկամական երկիր չէ

Վրաստանի խորհրդարանական ընտրություններից ակնկալիքների վերաբերյալ ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան» ուշագրավ խմբագրական է հրապարակել, որտեղ խիստ կասկածելի է գնահատված Ռուսաստանի քաղաքական շատ գործիչների եւ փորձագետների տպավորությունը, որ իշխանության մնալու դեպքում «Վրացական երազանք» կուսակցությունը «կխորացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները»:

Թերթը համոզմունք է հայտնում, որ ռուս-վրացական հարաբերությունների խորացման ճանապարհին առկա է երկու «մեծ խոչընդոտ՝ Աբխազիան եւ Հարավային Օսեթիան»:

Ընտրություններից մեկ շաբաթ առաջ ՌԴ արտգործնախարար Լավրովն ասել է, որ Մոսկվան երբեք եւ ոչ մի գնով չի վերանայի վրացական երկու ինքնավարությունների «անկախության ճանաչման որոշումը»:

«Նեզավիսիմայա գազետան» քննադատում է Ռուսաստանի իշխանություններին, որ Հարավային Կովկասի երկրների հետ «համակարգված աշխատանքի փոխարեն նախընտրում են հենվել հավատարիմ մարդկանց վրա»:

Հեղինակի գնահատմամբ՝ «առայժմ դա հաջողվում է միայն Ադրբեջանում, բայց ոչ մի երաշխիք չկա, որ այն կոնյունկտուրային չէ»:

Հեղինակավոր պարբերականը կանխատեսում է, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը «շարունակաբար նվազելու է»:

Կոնկրետ Վրաստանի դեպքում «եթե անգամ «Երազանքը» մնա իշխանություն, ապա սկսելու է ԱՄՆ եւ Եվրամիության հետ հարաբերությունների վերբեռնում, որովհետեւ ներկա իրավիճակում Ռուսաստանը վրաց ժողովրդի համար բարեկամական երկիր չէ»:

Խորհրդարանական ընտրությունների նախօրեին Վրաստանի վարչապետ Կոբախիձեն ասել է, որ Արեւմուտքի «ազդեցիկ գործընկերներից դրական ազդակներ են ստացել»:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

11 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

12 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

14 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

14 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

15 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

15 hours ago