Լրահոս 24/7

Թրամփը հորդորել է Հարրիսին IQ թեստ հանձնել

ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարրիսը պետք է IQ թեստ հանձնի։

«Քամալան շատ ցածր IQ-ով մարդ է, նա ունի շատ ցածր IQ: Ես կողմ եմ այսպիսի թեստերին:

Նախագահի թեկնածու առաջադրվողը պետք է թեստ հանձնի: Նրանք ասում են, որ դա հակասահմանադրական է, բայց ես կարծում եմ, որ Քամալան պետք է դա անցնի, քանի որ ինչ-որ բան պակասում է, ինչ-որ բան այն չէ», – ասել է Թրամփը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թրամփը բացատրել է, որ ամերիկացի լրագրող Անդերսոն Կուպերի հետ հարցազրույցում Հարրիսը չի կարողացել ուղիղ պատասխաններ տալ ամենապարզ հարցերին, ինչը հստակ ցույց է տալիս, որ «նրա հետ ինչ-որ բան այն չէ»:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

5 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

6 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

7 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

7 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

8 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

8 hours ago