

Ռուսաստանը կտրականապես մերժում է իր հասցեին մեղադրանքները՝ կապված Վրաստանի խորհրդարանական ընտրություններին միջամտելու հետ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք կտրականապես մերժում ենք նման մեղադրանքները։ Դրանք ստանդարտ բնույթ են կրում շատ երկրներում: Գրեթե անմիջապես Ռուսաստանին մեղադրում են միջամտության մեջ։ Ոչ, դա այդպես չէ: Ոչ մի միջամտություն չի եղել։ Մեղադրանքները բացարձակապես մերկապարանոց բնույթ են կրում»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Մեկնաբանելով Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ նա ասել է, որ «դա վրաց ժողովրդի ընտրությունն է»։
«Այժմ շատ կարևոր է, որ ոչ մի երրորդ երկիր չմիջամտի այս ընտրությունների արդյունքներին։ Նույն տիկին նախագահը (Սալոմե Զուրաբիշվիլին) ասել է, որ չի ճանաչում այս ընտրությունների արդյունքները։ Չգիտեմ՝ արդյոք Վրաստանի նախագահի լիազորությունների մեջ մտնո՞ւմ է ընտրությունները ճանաչելը կամ չճանաչելը»,- ասել է Պեսկովը։
«Ամեն դեպքում, այս ամենը ներվրացական թեմա է»,- հավելել է նա։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…