Լրահոս 24/7
28.10.2024

ԱՄՆ-ը Իսրայելի եւ Իրանի միջեւ «ուժային հավասարակշռություն է ստեղծում». իսրայելցի փորձագետներ

ԱՄՆ-ը Իսրայելի եւ Իրանի միջեւ «ուժային հավասարակշռություն է ստեղծում».  իսրայելցի փորձագետներ

Իսրայելի կողմից հոկտեմբերի 26-ի գիշերային հարձակումներից հետո Իրանը պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել:

Պաշտոնական Թեհրանի գնահատմամբ՝ Իսրայելը «խախտել է ՄԱԿ-ի Կանոնադրությունը, միջազգային իրավունքի նորմերը եւ պետք է պատասխանատվության ենթարկվի»:

Իսլամական հանրապետության առաջնորդները գերազանց գիտեն, որ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ է Իսրայելի մերձավորագույն դաշնակից ԱՄՆ-ը, որ վետոյի իրավունք ունի եւ թույլ չի տա, որ հրեական պետությունը պատժամիջոցների ենթարկվի:

Ըստ էության, ԱԽ մշտական անդամ եւ ոչ մի երկիր Իսրայելին պատժելու սկզբունքային շահ չունի:

Իսրայելա-իրանական հակամարտությունը կարելի է համարել «փակված էջ»:

Վերջին օրերին իսրայելական մամուլում հաճախ է խոսվում այն մասին, որ Իրանի միջուկային ծրագրի հարցում հրեական պետությունը «շատ ուշացել է, այն կասեցնելու ոչ մի հնարավորություն այլեւս չկա»։

Ընդ որում, իսրայելցի մեկնաբաններն ընդունում են, որ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու սեփական միջոցներ Թել-Ավիվը չունի, իսկ ԱՄՆ-ը չի տրամադրում:

Ասվածը պարզ ակնարկ է, որ Միացյալ Նահանգները «շահագրգռված են, որպեսզի Իրանը լինի միջուկային տերություն»:

Միջուկային զենք կա նաեւ Իսրայելում: Այսպիսով, ինչպես ենթադրում են իսրայելցի շատ փորձագետներ, ԱՄՆ-ը ստեղծում է «ուժային հավասարկշռություն»:

Կողմերից ոչ մեկն «այլեւս մյուսին չի կարող սպառնալ երկրի երեսից ջնջելու հեռանկարով»:

Ազգային անվտանգության, պատերազմի, իսրայելա-պաղեստինյան եւ իսրայելա-իրանական հակամարտության հարցերում իսրայելական մամուլը, փորձագետները եւ վերլուծաբանները չափազանց պահպանողական են, երկրում գործում է նաեւ ռազմական գրաքննության խիստ ռեժիմ:

Եւ եթե նման իրավիճակում իսրայելցի փորձագետները խոսում են Իրանի միջուկային զենքի «առկայությունից» եւ համարում, որ հետագա ծրագիրը կասեցնելու հնարավորություն չկա, պետք է ենթադրել, որ Մերձավոր Արեւելքում սպասվում են աշխարհաքաղաքական վերադասավորումներ:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է