Լրահոս 24/7
28.10.2024

Թուրքիան եւ Իսրայելը կբախվե՞ն

Թուրքիան եւ Իսրայելը կբախվե՞ն

«Դեւլեթ Բահչելիի կողմից Օջալին արված առաջարկությունը դեռեւս ուժի մեջ է: Պարոն Էրդողանը պաշտպանել է այդ նախաձեռնությունը, բայց մենք առ այսօր չգիտենք, թե ինչ տեսակետ ունի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը Օջալանի կողմից Քրդական բանվորական կուսակցությանը զենքը վայր դնելու կոչ անելու վերաբերյալ»,- գրում է «Turkgazetesi»-ի մեկնաբանը:

Խոսքն այն մասին է, որ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին, որ Էրդողանի կոալիցիոն գործընկերն է, խորհրդարանում դիմել է քրդամետ DEAM կուսակցության խմբակցությանը եւ ասել, որ պատրաստ է հնարավորություն ստեղծել, որպեսզի Քրդական բանվորական կուսակցության ցմահ ազատազարկման դատապարտված առաջնորդը ելույթի հնարավորություն ունենա եւ հայտարարի, որ ցրում է կուսակցությունը եւ դադարեցնում անկախ Քուրդիստանի համար Թուրքիայի դեմ զինված պայքարը:

Բահչելիի այդ հայտարարությունից երկու օր անց Թուրքիայի ռազմա-արդյունաբերական համալիրի ամենահայտնի ձեռնարկությունը՝ TAI-ը «ենթարկվել է ահաբեկչական հարձակման»:

Քրդական բանվորական կուսակցությունը «հարձակման համար պատասխանատվություն է ստանձնել»:

Թուրքիան Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում «հակաահաբեկչական գործողություններ է սկսել»:

Այդուհանդերձ, չկա հստակ պատասխան, թե ով կամ ինչն է դրդել, որ ՔԲԿ-ն «ահաբեկչություն իրականացնի»:

Մանավանդ որ ձեռնարկության ոչ մի վնաս չի հասցվել, բայց այն, որ հինգ աշխատակից սպանվել է, ավելի քան երկու տասնյակը՝ վիրավորվել: Ըստ պաշտոնական վարկածի՝ գործել են «մահապարտ ահաբեկիչները»: Բայց թե ինչու՞ նրանք չեն պայթեցրել որեւէ հոսքագիծ կամ արտադրանքի պահեստ՝ արտառոց է:

Կազանից տունդարձի ճանապարհին Թուրքիայի նախագահ Էրդողանը ճեպազրույց է ունեցել իր թիմի լրագրողների հետ: Անկարայի «ահաբեկչության» առթիվ նա ասել է, որ Իսրայելը Մերձավոր Արեւելքում իրականացնում է «տարածքներ նվաճելու անեոսիոնիստական քաղաքականություն» եւ ավելացրել, որ Թուրքիան «երբեք թույլ չի տա, որ սահմանների մոտ ահաբեկչական պ ետություն ստեղծվի»։

Էրդողանի խոսքի ենթատեքստն այն է, որ Իսրայելը, ի հակակաշիռ Պաղեստինի անկախ պետություն հռչակելու Թուրքիայի պահանջի, նրա սահմանների մոտ «տարածքներ է ազատում, որպեսզի քրդական պետություն ստեղծվի» եւ այդ հարցում վայելում է Միացյալ Նահանգների աջակցությունը:

Թուրքիայի նախագահի կանխատեսումը կամ կռահումը բավական հիմնավոր է. միայն անկախ Քուրդիստան հռչակելու կամ այդ նախագիծն առնվազն միշտ թարմ պահելու միջոցով է հնարավոր զսպել Մերձավոր Արեւելքում Էրդողանի նոր-օսմանական հավակնությունները:

Խնդիրն այն է, որ Իսրայելը տարածաշրջանում Միացյալ Նահանգների բացահայտ հովանավորյալն է, իսկ Թուրքիան՝ ՆԱՏՕ-ի անդամ, ԱՄՆ ֆորմալ դաշնակիցը:

Ստացվում է, որ լայնածավալ բախում թույլ չտալու համար Վաշինգտոնը պետք է կարողանա կառավարել թե Իսրայելի, թե Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը:

Առայսօր դա, կարծես, հաջողվել է կամ գոնե հարաբերականորեն հաջողվում է: Բայց չկա երաշխիք, որ Թուրքիան «կարմիր գիծը» չի հատի:

Էրդողանը մի քանի ամիս առաջ սպառնացել է, որ զորք կմտցնի Գազա, եթե «ցեղասպանությունը չդադարեցվի»:

Գազայում ոչինչ չի փոխվել: Էրդողանի գործադրած դիվանագիտական ջանքերն Իսրայելին չեն զսպում: Թուրքիան Իսրայելի դեմ ռազմական քայլ կձեռնարկի՞:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է