Լրահոս 24/7
28.10.2024

Լեզգիները փախչում են Ադրբեջանից

Լեզգիները փախչում են Ադրբեջանից

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն աննախադեպ հաղորդագրություն է տարածել. հոկտեմբերի 26-ին ռուս-ադրբեջանական սահմանին ձերբակալվել է 36-ամյա տղամարդ, որ փորձել է «ապօրինի ճանապարհով Ադրբեջանից անցնել Ռուսաստան»:

Նրան հայտնաբերել են ապրանքատար գնացքի վագոնում՝ «բեռների մեջ թաքնված վիճակում»։

Հրապարակվել է «չարանենգ սահմանախախտի» ինքնությունը: Նա Խաչմազի շրջանի բնակիչ Թամինդար Անվարովիչ Լումանովն է:

Փաստի առթիվ իրականացվում են «օպերատիվ-քննաչական գործողություններ»:

Ավելի պարզ ասած՝ Լումանովի նկատմամբ «պետական սահմանն ապօրինի հատելու փորձի» մեղադրանքով քրեական գործ է հարուցվել:

2020թ. փետրվարից Ադրբեջանի կառավարությունը հարեւան բոլոր երկրների՝ ՌԴ, Իրանի, Վրաստանի եւ անգամ Նախիջեւանի հատվածում Թուրքիայի հետ ցամաքային եւ Կասպից ծովի տարածքային ջրերի սահմանը փակ է պահում:

Իրավիճակն այնքան սուր է, որ Իրանի նախագահը վերջերս Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաեւի հետ հանդիպմանը խորհուրդ է տվել «սահմանին պատնեշներ չկառուցել, այլ հնարավորություն տալ, որ մարդի շփվեն»:

Ըստ երեւույթին, մարդիկ ընտրել են սահմանն ապօրինի հատելու տարբերակը՝ ելնելով սոցիալական վիճակից: Խաչմազի բնակչի ինքնությունից հասկացվում է, որ նա էթնիկ լեզգի է: Ադրբեջանի էթնիկ փոքրամասնությունների բնակության վայրերում սոցիալ-տնտեսական վիճակը պարզապես աղետալի է:

Լումանովն, այդպիսով, փորձել է ապրանքատար գնացքով հատել Ռուսաստանի հետ սահմանը, մուտք գործել Դաղստանի ինքնավարություն, որտեղ, գուցե, կկարողանար աշխատանք եւ ապրուստի միջոցներ գտնել: Այժմ նրան սպասում է առնվազն երեք տարվա ազատազրկում:

Փաստը վկայում է, որ Ադրբեջանի լեզգիաբնակ շրջաններում մարդիկ ձգտում են տեղափոխվել հարազատ Դաղստան: Բռնաճնշումներն այնքան մեծ են, որ իրենց իրավունքների մասին Ադրբեջանում բարձրաձայնել նրանք չեն կարող:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է