Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ հավաքվել են ընտրությունների արդյունքներից դժգոհ մարդիկ։ Ընթանում է ընդդիմության ցույցը։
Ըստ վրացական ԶԼՄ-ների՝ ընդդիմության առաջնորդներն այս պահին հանդիպումներ են անցկացնում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ՝ նրանց համոզելով, որ ընտրությունների արդյունքները կեղծ են։
Զուրաբիշվիլին կոչ էր արել բնակչությանը երկուշաբթի օրը բողոքի ցույց անցկացնել Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ։