Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի փոխնախագահ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի 6 քաղաքների քաղաքապետեր և փոխքաղաքապետեր:
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հետագա խորացման հեռանկարների շուրջ:
Կարևորվել է առաջիկայում Լիոն քաղաքում կայանալիք Օվերնյ-Ռոն-Ալպեր-Հայաստան-Սյունիք միջոցառման հաջող անցկացումը, ինչպես նաև գալիք տարի Գորիս քաղաքում կայանալիք Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ նիստի կազմակերպումը:
Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը կարևորել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի և Հայաստանի Սյունիքի մարզի միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը:
Նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները, ներառյալ Հայաստան-ԵՄ գործընկերությունը:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային մի շարք հարցերի:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…
ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…