Լրահոս 24/7

183 նոր կառուցվող դպրոցներից ավարտված է 35-ը. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը 2025թ. պետական բյուջեի նախնական ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց, որ կապիտալ ծախսերն ուղղվելու են մի շարք խոշոր ծրագրերի իրականացմանը, ապա ընդգծեց, որ շարունակում են իրականացնել «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագիրը։

«1991թ․-ից մինչև 2017թ․ Հայաստանում կառուցվել է 192 դպրոց, դրանց մեծ մասը՝ աղետի գոտում։ 2021-24թթ. մենք մեկնարկել են և ընթացքում են գտնվում 223 դպրոցի կառուցման, հիմնանորոգման և նորոգման աշխատանքներ։ Միայն 3 տարում ծավալն ահռելի է, ավելին, քան նախորդ 25 տարվա ընթացքում, ինչը, բնականաբար, լուրջ կարողությունների զարգացման և այս ծրագրերի շարունակական որակական բարելավման խնդիր է դնում»,- ասաց նախարարը։

Անդրեասյանի խոսքով՝ 223 կառուցվող, նորոգվող և հիմնանորոգվող դպրոցներից 183-ը դպրոցների նոր շենքերի կառուցում է.

«Սա էլ է կարևոր, որ մենք հիմնական շեշտադրումը դնում ենք ոչ թե վերակառուցման գործընթացի, այլ նոր շենքերի կառուցման վրա, որոնք ամբողջությամբ համապատասխանում են այն չափանիշներին, որոնք կարևոր են սեյսմակայունության և ներառական միջավայրի համար։ Արդեն իսկ աշխատանքները ավարտված են 35 դպրոցներում»,- ասաց նախարարը և շեշտեց, որ 223 դպրոցների աշակերտների թիվը կազմում է 72 հազար։

Թիվ 1

Recent Posts

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

22 minutes ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

2 hours ago

Գևորգ Պապոյանն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, շրջել է արտադրամասերով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…

2 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…

3 hours ago

Գյումրիում և Փարաքարում մեկնարկում է ՏԻՄ արտահերթ ընտրությունների քարոզարշավը

ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Այսօրվանից Գյումրիում և Փարաքար խոշորացված համայնքում…

4 hours ago

«Կոպեկ առ կոպեկ վերադարձնելով» հարց չի լուծվելու

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Երեւի…

7 hours ago