Լրահոս 24/7
29.10.2024

Ռուսաստանը բախվում է կրոնական դիմակայության սպառնալիքի

Ռուսաստանը բախվում է կրոնական դիմակայության սպառնալիքի

Հոկտեմբերի 22-ին ՌԴ Վլադիմիրի մարզի կրթության նախարարությունը հրաման է արձակել, որով հանրակրթական դպրոցներում արգելվում է հիջաբ եւ նիկաբ կրել: Խոսքը վերաբերում է իսլամում ընդունված կանացի հագուստներին, որ ծածկում են կնոջ դեմքը:

Ռուսաստանի տարածքում այդ հագուստներն արգելելու նախաձեռնություն «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչությունից հետո ցուցաբերել է ՌԴ Քննչական կոմիտեն: Հիմանավորումն այն է, որ հանրային վայրերում տեղադրված տեսախցիկները նկարահանում են դեմքը ծածկած եւ ամբողջական կանացի կրոնական հագուստ կրող անձանց, ինչը գրեթե անհնար է դարձնում նրանց իդենտիֆիկացումը: Իսկ դա դժվարացնում է իրավապահ մարմինների եւ հատուկ ծառայությունների աշխատանքը:

Հարցին դեռեւս ամբողջական լուծում չի տրվել: Իսկ Վլադիմիրի մարզի կրթության նախարարության հրամանը խիստ դժգոհություն է առաջացրել Հյուսիսային Կովկասի մուսուլմանների համակարգող կենտրոնում:

Վերջինս հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ «աղջկական գլխաշորի դեմ պայքարի մարտիկներին» խորհուրդ է տրվում զբաղվել իրենց իսկական պարտականություններով՝ «ջանքեր գործադրեին, որպեսզի հանրակրթական ուսումնական հաստատություններում ձեւավորվեն Ռուսաստանին յուրահատուկ բարոյա-հոգեբանական արժեքներ, կանխեին ապակառուցողական գաղափարախոսությունը, աջակցեին Հատուկ ռազմական գործողությանը, որ իրականում երկրի հիմնական առաքելությունն է»:

Հյուսիսային Կովկասի մուսուլմանների կոորդինացիոն կենտրոնը կրթության ոլորտի պատասխանատուներից պահանջում է «վերջ տալ կրոնական հագուստի դեմ ամբոխավարական պայքարին»։

Սա չափազանց լուրջ ահազանգ է, մանավանդ որ ընդգծվում է Հատուկ ռազմական գործողության, այսինքն՝ ռուս-ուկրաինական պատերազմի հանգամանքը: Ենթատեքստով հասկացվում է, որ «այն ժամանակ, երբ Ռուսաստանի մուսուլմաններն իրենց պարտքը բարեխիղճ կատարում են եւ կռվում Ուկրաինայի դեմ, ռուս պաշտոնյաները մուսուլմանական սովորույթների դեմ պայքար են սկսել»։

Խնդրին ի՞նչ լուծում կտա Ռուսաստանի դաշնային իշխանությունը: Երկիրը փաստացի ենթարկվել է իսլամական արմատականության տարածման եւ արմատավորման սպառնալիքի, մյուս կողմից, սակայն, բանակն ունի չեչենական հատուկ նշանակության զորախմբի, առհասարակ Հյուսիսային Կովկասի մարտունակ ուժերի կարիքը:

Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով Ռուսաստանը բախվում է բազմաթիվ խնդիրների՝ սոցիալականից մինչեւ հանցավորության աճ: Բայց Հյուսիսային Կովկասից հնչած ահազանգն արդեն ռազմական եւ նույնիսկ աշխարհաքաղաքական հետեւանքներ կարող է ունենալ:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է