

«Ոչ ոք չի ցանկանում կործանել իր երկիրը կամ ներքաշվել անիմաստ պատերազմի մեջ։ Ուստի մենք հասկանում ենք վրաց ժողովրդի որոշումը, ով ընտրություն է կատարել հօգուտ խաղաղության»։
Այս մասին հայտարարել է այցով Թբիլիսիում գտնվող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը իր գործընկեր Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո մամուլի համատեղ հայտարարության մեջ։
«Ցանկանում եմ շնորհավորել Վրաստանի կառավարությանը։ Դուք, վարելով եվրոպամետ քաղաքականություն, թույլ չտվեցիք, որ ձեր երկիրը վերածվի նոր Ուկրաինայի։ Մենք մեծապես գնահատում ենք վարչապետի հավատարմությունը այս գաղափարին, և ես անձամբ վստահ եմ, որ մինչև տասնամյակի վերջ Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել Եվրամիությանը։ Մենք ամեն ինչ կանենք ձեզ օգնելու համար»,- ասել է Օրբանը:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…