

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն անդրադարձել է խորհրդարանական լսումների ժամանակ իր հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթին։
Քյարամյանը նշել է, որ դեռ հարցաքննության չի հրավիրվել. «Արդեն նախաձեռնված քրեական վարույթ կա, և այս առումով որևէ այլ մեկնաբանություն տալու ոչ իրավական հիմք ունեմ, ոչ էլ կոռեկտ է»,- ասել է նա։
Քյարամյանը նշել է, որ պատգամավորի որդուն առնչվող քրեական վարույթի հետ կապված իրեն զանգահարելու մասին իր հայտարարությունը փաստերով հիմնավորվող պնդում է։ Իսկ թե ովքեր են զանգահարողը, նա նշել է, որ չի մանրամասնի, քանի որ կոռեկտ չի համարում. «Ոչ բոլոր միջամտություններն են, որ հանցավոր կարող են համարվել։ Ես դա չեմ համարել հանցագործություն, դրա համար էլ…»։
Անդրադառնալով ԱԺ դահլիճում իր և ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջադեպին՝ նա ասել է, որ ամեն ինչ տեղի է ունեցել տեսախցիկների առաջ. «Ուզում եմ ափսոսանք հայտնել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ, առավել ևս, որ միջադեպն ինձ է վերաբերում»։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…