Լրահոս

«Ժամանակն է շրջել դրամայի և կոնֆլիկտի, վախի և բաժանման էջը». Հարիս

ԱՄՆ փոխնախագահ և դեմոկրատ թեկնածու Կամալա Հարիսն առաջարկել է «այլ ճանապարհ», քան նախկին նախագահ Դոնալդ Թրամփն է առաջարկում:

Հարիսը նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրությունները բնութագրել է որպես «ընտրություն ազատության վրա հիմնված երկրի ու մի երկրի միջև, որտեղ իշխում են քաոսն ու պառակտումը»:

«Ամերիկա, մենք գիտենք, թե ինչ է նշանակում Դոնալդ Թրամփ. ավելի շատ քաոս, ավելի շատ պառակտում և քաղաքականություն, որն օգնում է նրանց, որոնք գտնվում են վերնախավում, և վնասում բոլորին։ Ես այլ ճանապարհ եմ առաջարկում և խնդրում եմ քվեարկել», – ասել է նա։

Ընտրողներին ուղղված իր ուղերձում Հարիսը խոստացել է «փնտրել ընդհանուր լեզու և առողջ բանականության վրա հիմնված լուծումներ՝ նրանց կյանքն ավելի լավը դարձնելու համար»:

Ելույթ ունենալով ընտրությունների օրվանից ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ նա Թրամփին անվանել է «անկայուն», «վրեժխնդրությամբ տարված» և «անվերահսկելի իշխանության ձգտող»՝ նախազգուշացնելով, որ նա «տասը տարի է ծախսել՝ փորձելով տարանջատել ամերիկացիներին և ստիպել նրանց վախենալ միմյանցից»:

«Ժամանակն է շրջել դրամայի և կոնֆլիկտի, վախի և բաժանման էջը։ Ամերիկայում նոր սերնդի առաջնորդների ժամանակն է. ես պատրաստ եմ առաջարկել այդ առաջնորդությունը որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների հաջորդ նախագահ», – հավելել է նա։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

6 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

7 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

9 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

10 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

10 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

10 hours ago