Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է մոլորակի 10 վայր, որոնք թերագնահատված են եղել զբոսաշրջիկների կողմից: Այդ վայրերի մեջ նաև ներառվել է Երևանը, գրում է Rusarminfo-ն:
Հայաստանը հոդվածում ներկայացված է եղել որպես քրիստոնեական հնագույն երկիր, որն ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից որպես մշակութային ժառանգություն ճանաչված եկեղեցիներ:
Հոդվածում հատուկ անդրադարձ է կատարվել Երևանի վարդագույն տուֆին:
10 վայրերի մեջ են եղել նաև Ուրուգվայում, Վիետնամում, Նիգերիայում, Նիդերլանդներում, Չիլիում, ԱՄՆ-ում գտնվող վայրեր: