Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով, հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեին։
Ճապոնիայի առափնյա պահպանությունը՝ հղում անելով պաշտպանության նախարարության տեղեկատվությանը, հայտարարեց, որ բալիստիկ հրթիռի նման օբյեկտն արդեն ընկել է ծովը։
Զինվորականները ենթադրում են, որ հրթիռն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս՝ Օկուշիրի կղզուց արևմուտք:
Հրթիռն, ամենայն հավանականությամբ, արձակվել է «բարձր հետագծի» երկայնքով, որը ենթադրում է արձակում սովորականից ավելի բարձր անկյան տակ, հաղորդում է NHK-ը՝ վկայակոչելով զինվորական պաշտոնյաներին: