Լրահոս 24/7
31.10.2024

Վարչապետը ներկա է գտնվել Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությանը:

Միջոցառմանը ներկա են եղել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ և այլք:

Արձանի բացման արարողությունն իրականացրել են Ժաննա Անդրեասյանը և Երվանդ Մանարյանի որդին՝ Քրիստ Մանարյանը:

2.8 մետր բարձրությամբ արձանը տեղադրվել է Երևանի Սայաթ-Նովա պողոտա 4 հասցեին հարող տարածքում՝ Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց: Արձանը կանգնեցվել է մեծանուն արտիստի ծննդյան 100-ամյա հոբելյանի առիթով։

ՀՀ կառավարության որոշմամբ 65 մլն դրամ էր հատկացվել Երվանդ Մանարյանի արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար:

Բրոնզաձույլ արձանի հեղինակը Հայաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ Արմենակ Վարդանյանն է, ճարտարապետը՝ Միքայել Միսակյանը։

Արձանի բացման արարողությանը հետևել է մեծանուն դերասանի 100-ամյակին նվիրված նամականիշի մարման արարողությունը և լուսանկարների ցուցահանդեսը:

Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Երվանդ Մանարյանի ծննդյան 100-ամյակ» թեմային: 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Երվանդ Մանարյանը (1924-2020թթ.):

Նամականիշի աջ հատվածում առկա են «100 ԱՄՅԱԿ», «ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆ» և «Հայ դերասան, ռեժիսոր» գրառումները՝ հայերենով և անգլերենով:

Լրահոս
Բանակում ոչ թե առանձին խնդիրներ ունենք, այլ խայտառակ բարձիթողի իրավիճակ. Մանե Թանդիլյան
19:47

 «Անկախության հռչակագիրը փոփոխման կամ վերանայման ենթակա չէ. Մարուքյան
19:31

Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա
18:42

Զանգեզուրի միջանցքի նախագիծը Ադրբեջանի տարածքում ակտիվորեն իրականացվում է. Ալիև
18:04

Վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյան
17:53

Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան
17:42

Կրեմլը չի բացառել Պուտին-Թրամփ հանդիպումը Չինաստանում
16:15

Հայաստանը և հայկական աշխարհն ունեն բավարար ներուժ բարդագույն վիճակից դուրս գալու համար․ Ծառուկյան
14:40

Հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
13:34

Թեհրանը ԱՄՆ-ի պատժամիջոցային քաղաքականությունն անվանել է «տնտեսական ահաբեկչություն»
11:54

Մոսկվան արձագանքել է Մեծամորի ԱԷԿ-ը փակելու վերաբերյալ կոչերին
19:04

Իրաքը հայտարարել է, որ Իրանը թույլատրել է որոշ իրաքյան նավթատար նավերի տարանցիկ անցնել Հորմուզի նեղուցով
17:47

Ռուսաստանը չի նահանջի ժողովրդաիշխանության սկզբունքներից․ Պուտին

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»
16:51

Պրոպանը ներմուծվում է, բայց գազի գները շարունակում են բարձրանալ․ ո՞ւր են խոստացված էժանացումները
15:18