Լրահոս 24/7
01.11.2024

2017թ. 400 զինծառայողի կտտանքների ենթարկած ադրբեջանցի սպաները դատապարտվել են ազատազրկման

2017թ. 400 զինծառայողի կտտանքների ենթարկած ադրբեջանցի սպաները դատապարտվել են ազատազրկման

Հոկտեմբերի 30-ին Սումգայիթի դատարանում ավարտվել է այսպես կոչված «Թարթառի գործով» մի խումբ զինվորականների դեմ քրեական գործի քննությունը, կայացվել վճիռ:

Դատարանը Ֆուադ Աղաեւին, Գուրբան Ջումշուդովին, Ֆուադ Ախունդովին, Ռամիլ Ահմեդովին, Ջավիդ Աղադադաշովին դատապարտել է երկարաժամկետ ազատազրկման:

Այդ գործով կան եւս մոտ մեկ տասնյակ ամբաստանյալներ, որ սպասում են դատարանի վճռին:

«Թարթառի գործը» հազվագյուտ է, երբ Ադրբեջանի պատկան մարմինները հանրության եւ միջազգային իրավապաշտպան կառույցների ճնշման տակ ստիպված էին նոր նախաքննություն սկսել:

Խոսքը վերաբերում է 2017թ. Ադրբեջանի ԶՈՒ Թարթառի բանակային կորպուսում կատարված հանցագործությանը, որ կազմակերպել է պաշտպանության նախարարությունը:

Ավելի քան 400 զինծառայող մեղադրվել են «հայկական կողմի օգտին լրտեսության» մեջ եւ ենթարկվել դաժան կտտանքների:

Միայն պաշտոնական տվյալներով տասը զինծառայող ստացած մարմնական ծանր վնասվածքներից տեղում մահացել է, եւս մի քանիսը մահացել են զինվորական տարբեր հոսպիտալներում, տասնյակ զինվորներ հաշմանդամություն են ստացել:

Ովքե՞ր են ազատազրկման դատապարտված զինվորականները՝ մանրամասնություններ չկան:

Ադրբեջանական մամուլը միայն ակնարկում է, որ նրանցից մեկը «կորպուսի հրամանատարի անմիջական հանձնակատարն է եղել»։

Ադրբեջանի հանրությունը գտնում է, որ միջին կարգի սպաների դատավարությունը բավարար չէ, քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի վերջերս կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատված Թահիր Միրզոեւը, 2017թ. ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնն զբաղեցրած Թաջմեդին Սադիգովը, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Կորպուսի 400 զինծառայողի նկատմամբ վայրագություններն, ամենայն հավանականությամբ, գործի են դրվել, որպեսզի ադրբեջանցի զինվորների մոտ երբեք հայերի հետ հաշտության հասնելու միտք չծագի:

Ադրբեջանցի որոշ փորձագետներ, որ ծանոթ են իրավիճակին, գտնում են, որ «լրտեսության վարկածը հորինվել է, որպեսզի կորպուսի հրամանատարությունը քողարկի 2016թ. ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունների ժամանակ թույլ տվալ կոպիտ սխալները»:

Սումգայիթի դատարանը գործը քննել եւ վճիռը հրապարակել է դռնփակ ռեժիմում: Ամբաստանյալների փաստաբաններից դատական նիստի գաղտնիքները չհրապարակելու մասին ստորագրություն է վերցվել:

Ամեն ինչ արվում է, որպեսզի մի քանի հոգու ազատազրկման դատապարտելու միջոցով հանրային բողոքը ճնշվի, բայց, ինչպես անկախ աղբյուրներն են տեղեկացնում, սպանված զինծառայողների հարազատները հաստատակամ են, որ եթե պաշտպանության նախարար Հասանովը եւ ԳՇ նախկին պետ Սադիգովը քրեական պատասխանատվության չենթարկվեն, դիմելու են արդարադատության միջազգային ատյաններին:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է