Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերին նախատեսում է այցելել Մալթա՝ մասնակցելու ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդին: Ինչպես գրում է «Մեդուզա»-ն, այս մասին հայտարարել է Մարիա Զախարովան:
Սա կլինի Լավրովի առաջին այցը ԵՄ երկիր՝ Ուկրաինա ՌԴ-ի լայնամասշտաբ ներխուժումից ի վեր։
2022 թվականին Լավրովին թույլ չեն տվել մասնակցել նմանատիպ միջոցառման Լեհաստանում, իսկ 2023 թվականին ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստը տեղի է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայում, որը Եվրամիության կազմում չէ, սակայն 2019 թվականից ՆԱՏՕ-ի անդամ է: