Լրահոս 24/7

«Ռեսուրս-դասարան» փորձարարական ծրագիրը՝ քննարկման առարկա ԱԺ-ում

ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուքում գրել է.

«Ազգային ժողովում աշխատանքային քննարկում ենք ունեցել՝ նվիրված ԿԳՄՍ նախարարության և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից իրականացվող «Ռեսուրս-դասարան» փորձարարական ծրագրին, որը հաշմանդամություն ունեցող երեխաների որոշ ծնողների համար մտահոգության առիթ է դարձել։

Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը, հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) ներկայացուցիչներ։

Քննարկման ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է փորձնական ծրագրի նպատակը, ակնկալվող արդյունքները և հնարավոր ռիսկերը։

Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներն իրենց մտահոգություններով են կիսվել, որոնք հիմնականում վերաբերում էին ուսուցչի համար այսպես ասած՝ «դժվար» երեխաներին արհեստականորեն առանձին դասարանում մեկուսացնելու ռիսկին։

Արաքսիա Սվաջյանի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հավաստիացմամբ՝ ռեսուրս-սենյակը նպատակ ունի մասնավորապես կրթության մեջ ներառելու այն երեխաներին, որոնք ընդհանրապես կամ բավարար չափով ներգրավված չեն դպրոցում։

Կարծում եմ, որ նկատի ունենալով ծրագրի նպատակը, անհրաժեշտ է այն առաջնային դարձնել տնային կրթության համակարգում կամ հատուկ դպրոցում սովորողների համար։

Իսկ դպրոց հաճախող և քիչ թե շատ կրթական գործընթացում ներառված երեխաների համար այդ ծառայությունները կարող են լինել ընտրովի և հավելյալ՝ առանց փոխարինելու կրթական հիմնական գործընթացին։

Եվ, որ ամենակարևորն է, պետք է կառավարենք բոլոր ռիսկերը, որոնք կարող են հակասել ներառական կրթության գաղափարին և սկզբունքներին։

Հանդիպման ավարտին որոշվեց գրավոր առաջարկներ ուղարկել ԿԳՄՍ նախարարություն, և դրանց քննարկումն իրականացնել առաջիկայում»,- գրառման վերջում նշել է պատգամավորը։

Թիվ 1

Recent Posts

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

25 minutes ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

60 minutes ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

2 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

2 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

2 hours ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

2 hours ago