

Թուրքիայի իշխանությունները մտադիր են ընդունել օտարերկրյա գործակալների մասին օրենք․ հաղորդում Է Bloomberg-ը:
Օրինագիծը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի առաջիկա օրերին:
Այն «նպատակ ունի սահմանափակել նրանց, որոնք աշխատում են պետության անվտանգության կամ նրա ներքին կամ արտաքին քաղաքական շահերի դեմ՝ օտարերկրյա պետության կամ կազմակերպության ազդեցության տակ կամ հրամանով»։
Թուրքական կառավարությունն օրենքն առաջին անգամ խորհրդարան է ներկայացրել մայիսին, սակայն այն հետաձգել էր մինչև անցյալ շաբաթ՝ ընդդիմադիր կուսակցությունների և քաղհասարակության բուռն քննադատության պատճառով:
Թուրքիայի արդարադատության նախարար Յիլմազ Թունչն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ օրենքն ուղղված է իրական լրտեսության դեմ պայքարին և լայնորեն չի կիրառվի «Թուրքիայում հետազոտություններ անցկացնողներին» պատժելու համար:
Նշենք, որ օրենքի խախտման դեպքում կարող է մինչև 7 տարվա ազատազրկում սպառնալ։
Ընդգծենք, որ Ռուսաստանը, Ղրղզստանը և Վրաստանը վերջին տարիներին են ընդունել են նմանատիպ օրենքներ, որոնք, ըստ քննադատների, օգտագործվում են լրատվամիջոցներին և հկ-ներին լռեցնելու համար:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…