Լրահոս 24/7

Ծանրամարտիկ Ալեքսանդր Լազարյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, 102 կգ քաշային Ալեքսանդր Լազարյանը երկամարտի 347 կգ արդյունքով (154+193 կգ) ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության մինչև 20 տարեկանների պայքարում:

Հայ ծանրորդը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում է կատարել՝ գլխավերևում պահելով 145, 150, 154 կգ կշռող ծանրաձողերը:

Այս վարժությունում նա նվաճել է փոքր բրոնզե մեդալը: Հրում վարժությունում Ալեքսանդր Լազարյանը բարձրացրել է 186, 190, 193 կգ կշռող ծանրաձողերն ու փոքր ոսկե մեդալ նվաճել:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 81 կգ քաշային Միլենա Խաչատրյանն արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնության մինչև 23 տարեկանների պայքարում:

Հայ մարզուհին երկամարտում ցույց է տվել 218 կգ (96+122 կգ) արդյունք ու արժանացել է փոխչեմպիոնի կոչմանը:

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Հայ-իրանական զորավարժությանը կիրառվել են թեթև և ծանր զինատեսակներ

Իրանական Mehr գործակալությունն անդրադարձել է հայ-իրանական երկօրյա համատեղ զորավարժություններին։ «Զորավարժության նպատակն էր նպաստել տարածաշրջանային կայունության…

6 hours ago

Կարեն Ասլանյանը եզրափակչում է

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (63 կգ) 8։0 հաշվով ժամանակից շուտ հաղթել է ուկրաինացի Անդրեյ…

6 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել…

6 hours ago

Այսօր կկայանա Պուտինի և Թրամփի հատուկ բանագնացի հանդիպումը. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ, հայտնել է…

7 hours ago

Արցախցիներին կոչ ենք անում միասնական ճակատով վերականգնել խախտված իրավունքները․ Շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության…

7 hours ago

Ճապոնիայում, Մոլդովայում և Կամբոջայում ՀՀ դեսպաններ են նշանակվել

ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն…

7 hours ago