Լրահոս 24/7

Ամերիկա-իսրայելական հակասությու՞ն

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի դիվանագիտական նախաձեռնությունը, որ ուղղված է Լիբանանի հարավում հրադադարի հաստատմանը, Իսրայելի կառավարության կողմից, երեւում է, արժանի աջակցություն չի ստանում:

Առաջարկված ծրագրի մերժումն, իհարկե, վերագրվում է լիբանանյան «Հեզբոլլայի» արմատական թեւին, որ, ըստ տեղեկությունների, պահանջում է ամբողջական-լիակատար հրադադար, որ կներառնի նաեւ Գազայի հատվածը, բայց նույնիսկ իսրայելական աղբյուրներն են ակնարկում, որ հրադադարի հաստատմամբ շահագրգռված չէ նաեւ վարչապետ Նաթանյահուն:

Իսրայելական մամուլը տեեղկացնում է, որ Նաթանյահուի ռազմական կաբինետում կարող են փոփոխություններ լինել: Խոսքն առաջին հերթին պաշտպանության նախարար Գալանտի մասին է: Նրան, հավանաբար, կփոխարինի Իսրայել Կացը, որ ներկայումս զբաղեցնում է արտաքին գործերի նախարարի պաշտոնը եւ հանդես է գալիս խիստ արմատական դիրքերից: Պաշտպանության նախարար Գալանտը համարվում է ԱՄՆ-ի հովանավորյալ:

Որոշ փորձագետներ կարծիք են հայտնել, որ խորհրդարանի հաջորդ ընտրություններում Գալանտը կհավակնի վարչապետի պաշտոնին: Նաթանյահուն, ըստ երեւույթին, այդ մտահոգությամբ է ձգտում նրան հեռացնել պաշտպանության նախարարի պաշտոնից:

Իսրայելա-ամերիկյան տարաձայնությունների շատ թափանցիկ վկայություն կարելի է համարել «Ուոլ սթրիթ ջոռնալի» վերջին հրապարակումը, որտեղ հղում է արվում ռազմական աղբյուրներին եւ նշվում, որ չնայած Իսրայելի կողմից հսացված հարվածներին, Իրանը պահպանում է իր հրթիռային հզորությունը եւ կարող է ավերիչ վնասներ հասցնել հրեական պետությանը:

Այս տեղեկատվությունը փաստացի ապալեգիտիմացնում է Իրանին հասցված հարվածների մասին Իսրայելի պետական քարոզչությունը:

Նաթանյահուի կառավարությունը ձեւավորել է հանրային տպավորություն, որ Իրանի «մոլլապետության ողնաշարը ջարդված է, հարկ կլինեն տարիներ, որպեսզի հրթիռային պաշարները վերականգնվեն, իսկ ռազմավարական բոլոր օբյեկտների ՀՕՊ պաշտպանությունը ոչնչացված է»։

Ամերիկյան կողմն ինչու՞ է բացահայտում, որ, չնայած իսրայելական հարվածներին, Իրանը պահպանում է հրթիռային հզորությունը: Կարելի՞ է ենթադրել, որ Նաթանյահուի ռազմական կաբինետը Բայդենի վարչակազմի հետ պայմանավորվածությունների կարմիր գիծ է հատել:

Նաթանյահուն, հավանաբար, ԱՄՆ նախագահի պաշտոնում գերադասում է տեսնել հանրապետական Թրամփին: Իրավիճակին ազդում է ԱՄՆ հրեական լոբբի կողմնորոշումը, որ դեմոկրատական թեկնածու Հարիսին «հակասեմիտիզմ» է վերագրում:

Իրանի կողմից Իսրայելին հրթիռային հարված հասցնելու հավանականության մասին տեղեկատվությունը կառուցված է այնպես, որ դա տեղի կունենա, եթե հաջողվի ճեղքել Իսրայելի հակահրթիռային պաշտպանությունը:

Այդ համակարգը գրեթե լիովին ամերիկյան է, Իսրայելին պաշտպանելու համար ԱՄՆ-ը վերջին անգամ գործի է դրել տարածաշրջանում առկա գրեթե բոլոր ուժերը:

Տպավորություն է, որ ամերիկյան կողմը բաց հասկացնում է, որ Իսրայելը կարող է Իրանի հրթիռային խոցումների դեմ անպաշտպան կամ միայն սեփական հնարավորությունների հույսին մնալ, եթե Նաթանյահուն փորձի միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Արդյո՞ք Ուկրաինան վաճառո՞ւմ է իր ազգային ռեսուրսները

Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի,…

4 hours ago

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

8 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

9 hours ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

9 hours ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

9 hours ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

10 hours ago