Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նշել է ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման պայմանը։
«Պատերազմի արդար լուծումը պետք է գտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականության շրջանակում»,- Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն ասել է Hurriyet թերթի հետ հարցազրույցում։
Երկու երկրներն էլ չեն ցանկանում պարտված լինել, և թուրքական կողմը շարունակում է շփման եզրեր փնտրել Ուկրաինայի ու Ռուսաստանի իշխանությունների միջև, պարզաբանել է արտգործնախարարը։
Ֆիդանը չի բացառել, որ 2025 թվականին պատերազմող կողմերը կկարողանան փոխզիջման հասնել Թուրքիայի միջնորդությամբ։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, սակայն, լավատես չէ այդ միջնորդության հարցում:
Նա քննադատել է Թուրքիային` Ուկրաինային զենք մատակարարելու համար, որը, ըստ նրա, օգտագործվում է ռուս զինծառայողներին և քաղաքացիական անձանց ոչնչացնելու համար:
Լավրովի խոսքով՝ Թուրքիայի նման գործողությունները հակասում են Ուկրաինայում «ռազմական հակամարտության» կարգավորմանը միջնորդելու Անկարայի պատրաստակամությանը։
Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի՝ Թուրքիայի միջնորդական ջանքերը հաջողություն չեն ունենա նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկու հրամանագրի պատճառով, որն արգելում է բանակցությունները Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ։
Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…