«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը իր «ֆեյսբուքի» էջում գրել է․
«Անասելի ոգևորված և ուրախ եմ Մոլդովայի ընտրությունների վերջնարդյունքից, բայց պետք է խոստովանել, որ Մայա Սանդուի պաշտոնավարումը չորս տարով երկարաձգելու հարցը վճռել են երկրից արտագաղթած երկքաղաքացի մոլդավները՝ նրանք, ովքեր չեն զինվորագրվում, հարկ չեն վճարում, որևէ պարտավորություն և պատասխանատվություն չունեն Մոլդովայի առջև։
Զարհուրելի է նույնիսկ մտածել, թե ինչպես կքվեարկեին և ինչ կանեին Հայաստանի հետ ԱՄՆ-ում Թրամփին և Ռուսաստանում Պուտինին ընտրող ՀՀ միլիոնավոր երկքաղաքացիները, եթե նրանց հնարավորություն տրվեր մասնակցել Հայաստանի համապետական քվեարկությանը։
Սփյուռքում գտնվող ՀՀ քաղաքացիներին ընտրելու իրավունքից զրկել է Ռ․ Քոչարյանը։ Պատճառը 2003-ին Լոս Անջելեսում ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքն էր։ Այստեղ Ստեփան Դեմիրճյանը 93% ձայն էր հավաքել՝ ջախջախիչ պարտության մատնելով պաշտոնավարման երկրորդ շրջանի համար պայքարող Ռոբերտ Քոչարյանին։
Արդյունքների հրապարակումից հետո օրակարգ բերվեց հարցը, որ արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին արգելվի մասնակցել Հայաստանի քվեարկություններին։ Պատկերացնում եմ՝ որքան է Քոչարյանը փոշմանել 2003-ի այս որոշման համար։
Ինչևէ, հայաստանյան քաղաքական ուժերի համար սփյուռքում գտնվող, մեծ մասամբ Հայաստանից արտագաղթած, մեր երկքաղաքացի հայրենակիցների քվեարկելու հարցը պետք դառնա օրակարգային, սակայն այնպիսի մոդել պետք է ընտրվի, որ սփյուռքը, սփյուռքի քվեարկությունը չդառնա Հայաստանի ազգային անվտանգության և գոյության համար սպառնալիք»։
Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի,…
Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…