ԱՄՆ ընտրատեղամասերում մեկնարկել է նախագահի ընտրության քվեարկությունը:
Վաղ առավոտյան երկրի արևելյան նահանգներում առավոտյան 6:00-ին բացվել են ընտրատեղամասերը:
Ակնկալվում է, որ նախագահի այս ընտրությանը կմասնակցի ավելի քան 160 միլիոն ամերիկացի:
82 միլիոն քաղաքացի նախորդ շաբաթների ընթացքում արդեն վաղաժամ քվեարկել է:

















