Բենյամին Նեթանյահուն շնորհավորել է Թրամփին ԱՄՆ ընտրություններում «հսկայական հաղթանակի» և «Սպիտակ տուն պատմական վերադարձի» համար։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ևս շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
«Պատրաստ ենք աշխատել միասին, ինչպես նախկինում արել ենք [Թրամփի առաջին ժամկետի] չորս տարիների ընթացքում»,- գրել է Մակրոնը X-ում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն շնորհավորել է Թրամփին ԱՄՆ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել աշխատելու նրա հետ։

















