Լրահոս 24/7
06.11.2024

Վրաստանում ռուսական արշալույսները խաղաղ չեն

Վրաստանում ռուսական արշալույսները խաղաղ չեն

Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ ռուսաստանյան օկուպացիոն ուժերի կողմից ձերբակալված Հաջարաթ Ահվլեդիանին եւ Գերոգի Ռոմելաշվլին ազատ են արձակվել եւ գտնվում են կենտրոնական իշխանության վերահսկողության ներքո տարածքում:

Վրաստանի երկու քաղաքացու ազատ արձակման համար ակտիվորեն գործի են դրվել ինչպես «թեժ գծի» մեխանիզմը, որ աշխատում է Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության անմիջական ներգրավվածությամբ, այնպես էլ կենտրոնական իշխանությունների ձեռքի տակ առկա մյուս բոլոր ռելեւանտ միջոցները:

Վրաստանի կենտրոնական իշխանությունները մշտական կապի ռեժիմի մեջ են գտնվել միջազգային բոլոր գործընկերների հետ:

«Խնդիրն ամենայն սրությամբ առաջադրվել է Ժնեւի միջազգային քննարկումների եւ Միջադեպերի կանխարգելման մեխանիզմների հարթակներում»-ասված է Վրաստանի Պետական անվտանգության հայտարարության տեքստում, որ հատվածաբար փախանցում է apsny.ge առցանց հարթակը:

Վրաստանի հատուկ ծառայությունները կատարվածի համար ամբողջական պատասխանատու են ճանաչում օկուպացիոն ուժերին եւ վստահեցնում, որ իշխանությունը միջազգային գործընկերների հետ ամեն ինչ անելու է, որպեսզի օկուպացված տարածքներում ապօրինի ձերբակալված՝ Վրաստանի բոլոր քաղաքացիներն ազատ արձակվեն:

Պաշտոնական հաղորդագրությունը չի ճշտում, թե Վրաստանի երկու քաղաքացիները երբ եւ որտեղ են ձերբակալվել՝ Աբխազիայու՞մ, թե՞՝ Հարավային Օսեթիայում:

Չնայած կարգավիճակի հարցի չկարգավորվածությանը, Աբխազիան եւ Հարավային Օսեթիան Վրաստանի հետ մարդկային շփումները չեն դադարեցրել, գործում են անցակետեր:

Աբխազիայի Գալիի շրջանում մի քանի հազար վրացի է բնակվում, որ Ռուսաստանի քաղաքացիություն չի ընդունել: Հարավային Օսեթիան նույնպես լիովին չի արգելափակել Վրաստանի քաղաքացիների մուտքը:

Այդուհանդերձ, հատկապես Ցխինվալի ուղղությամբ ռուս զինվորականները պարբերաբար Վրաստանի քաղաքացիներին ձերբակալում են, իսկ տեղի իշխանությունները՝ նրանց ներկայացնում «պետական սահմանն ապօրինաբար խախտելու» մեղադրանք:

Դատելով Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հաղորդագրությունից, այս անգամ էլ նման դեպք է տեղի ունեցել:

Պաշտոնական Թբիլիսին արձագանքել է կոշտ եւ արդյունքում հասել ձերբակալված քաղաքացիների ազատ արձակմանը։

Հակամարտությունների գոտում նման միջադեպերը սովորական երեւույթ են, այլ տեղերում արձանագրվում են նույնիսկ զինված ընդհարումների դեպքեր:

Չափազանց արտառոց է, որ Ռուսաստանի զինվորականները Վրաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում այդ երկրի երկու քաղաքացու առեւանգել եւ ձերբակալել են մի իրավիճակում, երբ խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմությունը վիճարկում է քվեարկության արդյունքները, իսկ իշխանություններին մեղադրում, որ «Ռուսաստանի գործակալ» են:

Երկու անձանց ձերբակալությունն, անշուշտ, Վրաստանի ներքին կյանքում իր բացասական ազդեցությունն ունենալու է, ընդդիմության փաստարկները, որ Ռուսաստանին չի կարելի վստահել, որ նա օկուպանտ է, գալիս է ամբողջովին տիրանալու Վրաստանին,-ամրապնդվելու են այդ կոնկրետ օրինակով:

Ասել, թե Վրաստանի երկու քաղաքացի Աբխազիայի կամ Հարավային Օսեթիայի տարածքում ձերբակալվել է Ռուսաստանի բարձրագույն իշխանության հրահանգով, կլիներ չափազանցություն:

Բայց եթե տեղի զինվորականությունը քաղաքական իրավիճակի նրբությունը չի գնահատում եւ շարունակում է կացնային քաղաքականություն վարել, ուրեմն ՌԴ կենտրոնական իշխանությունն իր զորքերին չի վերահսկում:

Եթե, իհարկե, այդ «օպերացիան» Վրաստանի եւ Ռուսաստանի իշխանությունները համատեղ չեն կազմակերպել, որպեսզի վրաց հանրությանը ներշնչեն, որ Բիձինա Իվանիշվիլին ամենեւին էլ Կրեմլի խամաճիկը չէ:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է