

Նոյեմբերի 6-ին Բաքվի իշխանական մամուլը վերլուծական հոդված է հեղինակել. «Եթե Ադրբեջանը եւ Հայաստանը մոտ են խաղաղությանը, Լավրովն ինչու՞ է տապալում»։
Ադրբեջանական խարդախամտությունը սահմաններ չի ճանաչում եւ չի կարելի ուղղակի հետեւություն անել, թե հնարավոր բարդությունների համար Իլհամ Ալիեւը պատասխանատվությունը բարդում է նաեւ Հարավային Կովկասում Ռուսաստան-Արեւմուտք հնարավոր առճակատման վրա, բայց այդ դիտարկումն անուշադրության չպետք է մատնել:
Նոյեմբերի 7-ին ՏԱՍՍ գործակալությունը տարածել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյի հաղորդագրությունը, որտեղ ասված է.
«Հանուն նրա, որ Հայաստանը կապվի ԱՄՆ գլխավորած այսպես կոչված քաղաքակիրթ հանրությանը, ինչպես Վաշինգտոնում են կարծում, հայ ժողովուրդը պետք է վճարի սեփական ավանդույթներից, ազգային –հանրային հիմքերից եւ Հայաստանի շահերին համապատասխանող՝ ԵՏՄ մերձավոր գործընկերների հետ կայուն առեւտրա-տնտեսական կապերից, որ վերջին տարիներին ապահովել են նրա տնտեսության դինամիկ աճը: Այսպիսով, Վաշինգտոնը Հայաստանին հետեւողականորեն մղում է ազգային ինքնասպանության»:
ՌԴ ԱՀԾ-ն, հավանաբար, Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո համարում է, որ այդ ուղղությամբ իր թիրախային նպատակներին հասել է, ժամանակն է, որ անցնի Հայաստանում «իրավիճակի շտկմանը»:
Այս հայտարարությունը չափազանց ուշագրավ է այն առումով, որ անմիջապես հաջորդում է ԱՄՆ նախագահական ընտրություններին, հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակին, ինչի համար Ռուսաստանում գրեթե բոլորն ամիսներ շարունակ օրը երեք անգամ աղոթում էին:
Թվում է, Թրամփի հաղթանակը, ուկրաինական ռազմաճակատում փաստացի իրավիճակը, ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովը, Բելառուսում միջուկային զենքի տեղաբաշխումը եւ մի շարք այլ հանգամանքներ Մոսկվային պետք է մղեին ավելի հավասարակշռված, սթափ եւ վստահություն ներշնչող քայլերի:
Հայաստանի վերաբերյալ ԱՀԾ հայտարարությունը վկայում է, որ Թրմափի հաղթանակը եւ մյուս բոլոր հանգամանքները, որ ռուսական քարոզչությունը ներկայացնում է որպես ձեռքբերումներ, աշխարհաքաղաքական իմաստով ուժերի հարաբերակցություն չեն փոխում, եւ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ Արեւմուտքի հետ որեւէ երկխոսության գնալ:
Ռուսաստանը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ աշխարհը պետք է կամ իր գերիշխանությունը ճանաչի այն սահմաններում, որ ունեցել է ցարական կայսրությունը, կամ պատերազմն անխուսափելի է:
Ահա թե ինչու է Լավրովը, իրականում՝ Վլադիմիր Պուտինը, տապալում հայ-ադրբեջանական կարգավորումը: Կովկասում Ռուսաստանին խաղաղություն, կայունություն, համագործակցություն պետք չէ, եթե այնտեղ չի վերականգնվում, պայմանականորեն ասած՝ «փոխարքայությունը»: Գերխնդիր է՝ Իլհամ Ալիեւը նույնպես այդ դիրքորոշումն ունի՞:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…
Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…