

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին La Stampa թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ մոտ օրերս կլինի Թեհրանում, որտեղ մտադիր է իշխանությունների հետ քննարկել Իրանի միջուկային ծրագիրը: Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ-ից։
«Մոտ օրերս ես կլինեմ Թեհրանում, որտեղ նախատեսված են բանակցություններ ղեկավարության հետ:
Անհրաժեշտ են կոնկրետ առաջարկություններ՝ պարզաբանելու ծրագրի ոչ լիովին պարզ ասպեկտներն ինչպես դրա անցյալ, այնպես էլ ներկա փուլում», – ասել է նա։
«Ես առայժմ չգիտեմ Թեհրանի դիրքորոշումը, ուստի ինձ համար այդքան կարևոր է այս հանդիպումների անցկացումը», – ասել է Գրոսսին։
Գրոսսին նաև նշել է, որ անհրաժեշտ է հասկանալ նաև ԱՄՆ հանրապետական վարչակազմի մոտեցումը (խմբ.՝ Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո), որը «միշտ տարբերվել է Ջո Բայդենի կառավարության մոտեցումներից»։
«Ես չեմ ակնկալում, որ հնարավոր կլինի անմիջապես համաձայնության գալ, այս պահն անցումային է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Իրանի համար», – կարծում է ՄԱԳԱՏէ-ի ղեկավարը։
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) Իրանի հետ ստորագրվել է 2015 թվականին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական «հնգյակի» և Գերմանիայի կողմից՝ Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման նպատակով:
2018 թվականին Թրամփը, որ այն ժամանակ ԱՄՆ նախագահն էր, երկիրը դուրս բերեց համաձայնագրից։ Նախագահի պաշտոնում նրան հաջորդող դեմոկրատ Ջո Բայդենը բազմիցս հայտնել է Վաշինգտոնին միջուկային գործարքին վերադարձնելու պատրաստակամության մասին։
Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան 2021 թվականի ապրիլից Վիեննայում բանակցություններ են վարել իրանական կողմի հետ՝ ԳՀՀԾ-ն սկզբնական տեսքով վերականգնելու շուրջ, որը մի քանի փուլից հետո 2022 թվականի նոյեմբերին ավարտվել է առանց որևէ արդյունքի:
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…