Լրահոս 24/7

Կամո Ցուցուլյանն ընդունել է Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը

Նոյեմբերի 6-ին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության անվտանգության և պաշտպանության համագործակցության տնօրինության ներկայացուցիչները, ՖՀՀԿ անվտանգության հարցերով կցորդը, Ֆրանսիայի դեսպանության օպերատիվ անվտանգության խորհրդականը և միջազգային տեխնիկական փորձագետը:

Հանդիպմանը ներկա էր նաև ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը:

Ողջունելով պատվիրակությանը՝ Կամո Ցուցուլյանն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի հետ բազմամյա բարեկամական հարաբերությունների, ձևավորված արդյունավետ համագործակցության և ցուցաբերված աջակցության համար:

ՓԾ տնօրենը ներկայացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունում իրականացվող բարեփոխումները և շեշտել, որ կարևորում է ֆրանսիացի փորձագետների աջակցությունը ծառայության ուղղությունների զարգացման և արդիականացման գործում՝ ընդգծելով քաղաքացիական և բնակչության պաշտպանության, ինչպես նաև աղետների ռիսկերի կառավարման ոլորտների առաջնահերթությունները:

Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության անվտանգության և պաշտպանության համագործակցության տնօրինության ներկայացուցիչ Դորդհայնը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել երկկողմ համագործակցության հետևողական զարգացումը՝ նշելով, որ բարձր պատրաստվածություն ունեցող ֆրանսիացի փորձագետի Հայաստանում գտնվելը միտված է ՆԳ նախարարությունում իրականացվող ներկայիս բարեփոխումներին աջակցելուն՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում բնակչության պաշտպանության ոլորտի զարգացմանը։

Քննարկումների ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանին սպառնացող աղետներին, մասնավորապես՝ անտառային հրդեհներին և ջրհեղեղներին։

ՓԾ տնօրենը ներկայացրել է 2024 թվականի մայիս ամսին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի պատճառած վնասները՝ անդրադարձ կատարելով Փրկարար ծառայության ստորաբաժանումների գործունեությանն ու բարձր պատրաստվածությանը։

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են ճգնաժամային կառավարման համակարգի բարելավման հետ կապված հարցեր։

Կամո Ցուցուլյանը նշել է, որ ՆԳՆ կազմում գործում է երկու կենտրոն՝ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը և ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը։

Նա ընդգծել է, որ բարեփոխումների արդյունքում նախատեսվում է այս երկու կենտրոնների միավորումը՝ կառավարման գործընթացը մեկ կետից ապահովելու նպատակով, ինչը թույլ կտա արդյունավետորեն կազմակերպել փոխլրացնող և մասնագիտական աշխատանքը։

Անդրադարձ է կատարվել նաև ՆԳՆ կազմում գործող ուսումնական հաստատությունները մեկ միասնական կրթահամալիրի շրջանակում միավորելու հարցին։

Հանդիպման ավարտին հյուրերը եղել են ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, ծանոթացել ստորաբաժանման կառուցվածքին, գործունեությանը, տեխնիկական հագեցվածությանն ու վերջինիս կողմից իրականացվող գործառույթներին:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

5 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

6 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

6 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

6 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

7 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

7 hours ago