Լրահոս 24/7

Ալիեւը չի մեկնել Բուդապեշտ. դեմա՞րշ, թե՞ զգուշավորություն

Ադրբեջանի նախագահը Եվրոպական ժողովրդավարական ընկերակցության խորհրդաժողովին չի մասնակցում: Այդ առթիվ պաշտոնական Բաքուն որեւէ մեկնաբանություն չի արել:

Հարթակը 2022 թվականին նախաձեռնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այն կոչված է հնարավորություն ընձեռել, որպեսզի Եվրամիության անդամ երկրները քննարկեն անվտանգության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, տնտեսական համագործակցության հետ կապված հարցերի ամենալայն շրջանակը։

Եվրամիության անդամ երկրներից բացի հարթակին ներգրավված են Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Իսլանդիան, Ուկրաինան, Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը: Այդ կարեւոր քննարկումներին անմիջապես նախորդել է Բիշքեկում Թուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողվը, որին մասնակցել է նաեւ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:

Թուրքիայի նախագահ Էրդողանը Բուդապեշտ է մեկնել Բիշքեկից:

Նոյեմբերի 7-ին Եվրոպական ժողովրդավարության ընկերակցության խորհրդաժողովի շրջանակներում կայացել է Ֆրանսիայի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը, որի ընթացքում Էրդողանը կրկին հավաստիացրել է, որ իր երկրի ռազմավարական ընտրությունը Եվրամիությանն անդամակցությունն է, մի գործընթաց, որի ձգձգման համար նա էական պատճառներ չի տեսել:

Խորհրդաժողովը ժամանակային առումով համընկնում է ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտի չորրորդ տարելիցին:

Տեսկանորեն դա Ադրբեջանի նախագահի համար փայլուն հնարավորություն էր, որպեսզի միջազգային գործընկերներին ներկայացնի իր երկրի տարածաշրջանային դերը, նշանակությունը, տնտեսական համագործակցության եւ կոմունիկացիոն ու էներգետիկ ծրագրերում նրա կարեւորությունը:

Ադրբեջանը մի քանի օրից կհյուրընկալի Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի ամենամյա խորհրդաժողովը, որի մասնակիցների ներկայացուցչականության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան:

Բուդապեշտյան հարթակում Ալիեւը կարող էր անձնական լոբբինգ տանել՝ ապահովելու եվրոպական երկրների ավելի մեծ թվով առաջնորդների ներկայություն: Նա նաեւ այդ պատեհությունն է բաց թողել:

Դա վկայում է, որ արդյունավետ բանակցությունների հնարավորություն նա չի տեսել, ինչպես նաեւ բացառվել է, որ Բուդապեշտում Ալիեւը կարող էր ներկայանալ որպես պատերազմում հաղթած եւ Հարավային Կովկասում առանձնահատուկ դեր ունեցող երկրի առաջնորդ:

Հակառակ պարագայում նա Ադրբեջանի «պատմական հաղթանակը» լեգիտիմացնելու եւ քարոզչական ու քաղաքական դիվիդենտներ շահելու հնարավորությունը բաց չէր թողնի:

Կարեւոր է, թերեւս ամենաէականը հենց դա է, որ Ռուսաստանը Եվրոպական ժողովրդավարական ընկերակցությունը գնահատում է որպես իր դեմ թշնամական քարոզչության եւ դավադրությունների նախագծման հարթակ՝ նկատի ունենալով, որ հետխորհրդային երկրներն այնտեղ ներգրավվել են, որպեսզի ենթարկվեն Արեւմուտքի ազդեցությունը, հեռանան Մոսկվայի, նրա նախաձեռնած ինտեգրացիոն եւ անվտանգային կառույցների հետ համագործակցությունից:

Ամենայն հավանականությամբ, Ալիեւը Բուդապեշտ չի մեկնել, որպեսզի Ռուսաստանի հետ հարաբերություններում խնդիրներ չունենա:

Կլիմայի հարցերով խորհրդաժողովին ՌԴ պատվիրակությունը կգլխավորի վարչապետ Միշուստինը, ներկա կգտնվել նախարարներ, պետական ընկերությունների տնօրեններ, գիտական շրջանակների հայտնի դեմքեր:

Կլիմայի հարցերով խորհրդաժողովը միայն մթնոլորտի աղտոտման դեմ պայքարի մասին չէ, այդ շրջանակններում քննարկվում են բազմամիլիարդ ներդրումային, կոմունիկացիոն, տեխնոլոգիական համագործակցության ծրագրեր: Այն համատեքստում, որ Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լյայենը չի այցելի Բաքու, Ռուսաստանի վարչապետի ներկայությունը նաեւ տնտեսական ինտեգրացիայի կայուն ենթատեքստ ունի:

Որքան էլ ադրբեջանական քարոզչությունը Բուդապեշտում Իլհամ Ալիեւի բացակայությունը փորձի հիմնավորել Ֆրանսիայի նախագահի հետ հակասություններով, նրա քայլը դեմարշ չէ, այլ՝ տնտեսա-քաղաքական հաշվարկ, ինչը եւս մեկ անգամ վկայում է, որ Ադրբեջանը եւ Ռուսաստանը քաղաքակրթական նույն ճամբարում են:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ

Փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին…

6 minutes ago

Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման հարցը չի քննարկվում. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ այս պահին Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման…

20 minutes ago

Պատմա-քաղաքական «բանավեճի» սպառնալիքը

Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դաշտը փոթորկված է: Բոլորը Երեւանում Ֆրանսիայի դեսպանին «ստախոս» են անվանում, որովհետեւ ասել…

22 minutes ago

Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Տուապսե նավահանգստի վրա

Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերն ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գրոհել են Կրասնոդարի երկրամասը։ Ականատեսների վկայությամբ՝…

1 hour ago

Շրջանառության է դրվել Նորարարության հայկական հիմնադրամի հայեցակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման…

1 hour ago

Հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության աշխատակարգը

Փետրվարի 26-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության…

2 hours ago