Լրահոս 24/7

Միջնորդել են թույլատրել Աշոտյանին՝ հանդիպել հոգևորականին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ խնդրելով իր պաշտպանյալին տնային կալանքի պայմաններում հանդիպել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։

Դատախազը, սակայն, դեմ է արտահայտվել միջնորդությանը՝ նշելով, որ սա կարող է շարունակական բնույթ կրել և ամեն անգամ միջնորդություն ներկայացնեն ինչ-որ մեկի հետ հանդիպելու համար։

«ՀՀ Սահմանադրությունը, որը ոչ ոք դեռ չի փոխել, ասում է, որ մտքի, խղճի և կրոնի ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության, կամ այլոց իրավունքների պահպանման նպատակով։

Ինձ հիմնավորեք, թե իմ հոգևոր հոր հետ հանդիպումն ինչպե՞ս կարող է խանգարել պետական անվտանգությանը, հասարակական կարգին կամ այլոց իրավունքների կատարմանը»,- իր ելույթում ասել է Աշոտյանը։

Դատարանը բավարարեց միջնորդությունը. Աշակ սրբազանը կայցելի Արմեն Աշոտյանին:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

4 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

5 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

5 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

6 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

6 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

6 hours ago