Լրահոս 24/7

Մարուքյանը շնորհավորական նամակ է ուղարկել Դոնալդ Թրամփին

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը շնորհավորական նամակը է ուղարկել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Ջ․ Թրամփին։

«Հարգելի պարոն նախագահ,

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անունից սրտանց շնորհավորում եմ վերջին ընտրություններում Ձեր տարած հաղթանակի և քաղաքական աննախադեպ վերադարձի կապակցությամբ:

Որպես աշխարհի առաջին քրիստոնյա երկրի ներկայացուցիչ՝ ես բարձր եմ գնահատում և կիսում այն քրիստոնեական արժեքները, որոնք Դուք և Ձեր թիմը արտահայտել և բարձրաձայնել եք Ձեր վերջին քաղաքական քարոզարշավի ընթացքում։

Շատ անկեղծ և մարդակենտրոն ժեստ էր Ձեր կողմից նաև Լեռնային Ղարաբաղի հայերի հարցի արծարծումը՝ կոչ անելով պաշտպանել հալածված քրիստոնյաներին և դադարեցնել Ադրբեջանի կողմից նրանց նկատմամբ իրականացվող բռնությունն ու էթնիկ զտումները:

Ձեր ներդրումն ու աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում, ինչպես նաև հայ-թուրքական սահմանի բացման գործում մեծ նշանակություն կունենան մեր տարածաշրջանի համար։

Մենք լիահույս ենք մեր հարաբերությունների հետագա բարելավման և ԱՄՆ-Հայաստան համագործակցության խորացման հարցերում։ Երախտապարտ ենք ԱՄՆ-ի կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված շարունակական աջակցության համար՝ նպաստելու ժողովրդավարական բարեփոխումներին, ամրապնդելու Հայաստանի դիմադրողականությունը և խթանելու տնտեսական աճը։

Ձեզ ենք փոխանցում մեր դրական լիցքերը միտված երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդման և ռազմավարական երկխոսության շարունակմանը։ Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն Ձեր կենսական առաքելության մեջ, որպես Միացյալ Նահանգների նախագահ»,- ասվում է Էդմոն Մարուքայնի նամակում։

Թիվ 1

Recent Posts

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

55 seconds ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

22 minutes ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

36 minutes ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

46 minutes ago

ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…

1 hour ago