

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ապահովագրության ոլորտին վերաբերող հարցեր:
Ոլորտի պատասխանատուները ներկայացրել ենառկա խնդիրները, գյուղապահովագրության շարունակականության ապահովման մարտահրավերները, առաջարկել դրանց ուղղված լուծումներ:
Մասնավորապես, ընդգծվել է վնասի գնահատման նոր ստանդարտների ներդրման, ոլորտի փորձագետների վերապատրաստման ու որակավորման կարևորությունը։
Զարգացած գյուղապահովագրության համակարգ ունենալու համատեքստում կարևորվել է նաև վիճակագրական ենթակառուցվածքների ներդրման անհրաժեշտությունը, համակարգի նկատմամբ վստահության ապահովումը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է ոլորտի զարգացմանն ուղղված կոնկրետ և արդյունավետ աշխատանքների իրականացումը:
Վարչապետի խոսքով՝ միանշանակ է, որ ապահովագրության համակարգը պետք է խթանի գյուղատնտեսության զարգացումը:
Երկրի ղեկավարը մեկ անգամ ևս ընդգծել է, որ որոշում կայացնողները ոլորտն արդյունավետ կառավարելու համար պետք է անմիջական շփում ունենան շահառուների հետ, խնդիրներին ծանոթանան տեղերում:
Վարչապետը հանձնարարել է բարձրացված հարցերի ուղղությամբ իրականացնել հետևողական նաշխատանքներ՝ հաշվի առնելով խորհրդակցության ընթացքում ներկայացված խնդիրներն ու առաջարկությունները:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…