Լրահոս 24/7
09.11.2024

Ադրբեջանի քաղհասարակությունն՝ ընդեմ Իլհամ Ալիևի

Ադրբեջանի քաղհասարակությունն՝ ընդեմ Իլհամ Ալիևի

Ադրբեջանի ResPlatforma հասարակական-քաղաքական շարժումը նոյեմբերի 8-ին COP29-ի բոլոր մասնակից երկրների պատվիրակություններին ուղղված հայտարարություն է տարածել:

Փաստաթղթում, որից հատվածներ է փոխանցել MeydanTV առցանց ռեսուրսը, մասնավորապես ընդգծված է, որ 2023թ. նոյեմբերից ի վեր Ադրբեջանի իշխանությունները քաղաքական ընդդիմախոսների, ՀԿ-երի, քաղաքացիական ակտիվիստների եւ ոչ իշխանական մամուլի դեմ բռնությունների եւ հետապնդումների աննախադեպ արշավ է սկսել:

ResPlatforma-ն մասնավորապես վկայակոչել է կառույցի խոսնակ Ակիֆ Գուրբանովի եւ Խորհրդի անդամ Ռուսլան Իզեթլիի կալանավորումը, որ տեւում է արդեն մի քանի ամիս եւ ամեն անգամ իշխանությունների քաղաքական ցուցումով դատարանի կողմից երկարաձգվում, թեեւ նախաքննության մարմինը նրանց նկատմամբ ընդամենը մեկ քննչական գործողություն է իրականացրել՝ ներկայացնելով անհիմն մեղադրանք։

Հայտարարության հեղինակները Կլիմայի հարցերով ՄԱԿ-ի միջազգային խորհրդաժողովի մասնակից երկրներին հիշեցնում են, որ միջազգային բոլոր հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները Բաքվի բանտերում պահվող քաղաքացիական ակտիվիստներին եւ լրագրողներին ճանաչել են քաղբանտարկյալ-խղճի կալանավոր:

Նրանք հատկապես վկայակոչել են AbzasMedia լրատվամիջոցի տնօրենի, գլխավոր խմբագրի եւ բոլոր լրագրողների կալանավորումը: Նրանք մեղադրվում են արտարժույթի մաքսանենգության մեջ:

Քրեական գործն, ինչպես հայտարարությունն է ասում, հարուցվել է Ադրբեջանի իշխանությունների անմիջական ցուցումով:

Պատճառն այն է, որ լրատվամիջոցը կոռուպցիայի, կաշառակերության, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, պաշտոնյաների, այդ թվում՝ իշխող ընտանիքի կողմից արտերկրում ձեռք բերված գերթանկարժեք անշարժ գույքի եւ այլ հարցերի շուրջ հետաքննություններ է նախաձեռնել:

Խմբագրության շենքում եւ աշխատակիցների տներում ու բնակարաններում կատարված ապօրինի խուզարկությունների ժամանակ առգրավվել են համակարգիչները, էլեկտրոնային կրիչները, լրագրողների սմարթֆոնները, պլանշետները, տեխնիկական մյուս բոլոր սարքավորումները, որ կարող են լրագրողական հետաքննության արդյունքում ձեռք բերված տեղեկություններ պարունակել, ջնջվել են youtube-յան ալիքում բոլոր տեագրությունները:

Հայտարարության հեղինակներն առանձին կետով անդրադարձել են դատական իշխանության կախվածությանը:

«Ադրբեջանի դատական ոչ մի ատյան ոչ մի գործով արդարացի քննություն չի իրականացնում եւ գործադիր իշխանությունից անկախ վճիռ չի կայացնում»-հավաստիացնում են նրանք եւ ավելացնում, որ դատարանը նույնիսկ ոստիկանության աշխատակիցների եւ պահնորդական ծառայության դեմ է անզոր. բոլոր մեղադրյալները դատարան են բերվում ձեռնաշղթաներով, մինչեւ նիստի սկիզբը պահվում փակ սենյակում՝ ոտքի վրա կանգնած վիճակում:

Ամփոփելով մարդու նկատմամբ աննախադեպ խոշտանգումների թվարկումը, հայտարարության հեղինակները միջազգային խորհրդաժողովի մասնակից երկրների առաջնորդներին, պատվիրակությունների ղեկավարներին կոչ են անում «անշահախնդիր եւ հետեւողական լինել Ադրբեջանի իշխանությունների հետ հարաբերություններում, պահանջել, որպեսզի քաղբանտարկյալներն ազատ արձակվեն»:

Նրանք, ընդսմին, գտնում են, որ քաղբանտարկյալներին ոչ թե պետք է ներում շնորհվի, այլ նրանց նկատմամբ կայացվի արդարացման դատական վճիռ:

Վերջին մի քանի օրերին աշխարհի տարբեր երկրներում ադրբեջանական քաղվտարանդիությունը բողոքի ցույցեր, երթեր եւ պիկետներ է կազմակերպել՝ պահանջելով, որ ժողովրդավարական երկրները բոյկոտեն Կլիմայի հարցերով Բաքվում ՄԱԿ-ի կազմակերպած խորհրդաժողովը՝ «քանի դեռ երեք հարյուր քաղբանտարկյալներ հեծում են անազատության մեջ»:

Ադրբեջանի ԱԳՆ-ն համարում է, որ այդ «հակապետական միջացառումները հովանավորում են ադրբեջանական ժողովրդի եւ նրա անկախ պետականության երդվյալ թշնամիները»։

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է