Լրահոս 24/7

ՌԴ-ն պատրաստ է լսել Թրամփի առաջարկներն Ուկրաինայի վերաբերյալ

Ռուսաստանը պատրաստ է լսել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկներն Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Ինտերֆաքս»-ի հետ հարցազրույցում:

Նա ընդգծել է, որ Մոսկվան մեծ ուշադրությամբ և պատասխանատվությամբ է մոտենում ցանկացած գաղափարի, որն առաջարկում են երկրներն այդ խնդրի վերաբերյալ:

Ռյաբկովի խոսքով՝ եթե Արևմուտքի առաջարկներն ուղղված լինեն հակամարտության կարգավորմանը, այլ ոչ թե Կիևին աջակցելուն և Ռուսաստանի ռազմավարական պարտությունը նախապատրաստելուն, ապա Մոսկվան պատրաստ կլինի քննարկել այդ առաջարկները և պատասխան մշակել:

ՌԴ ԱԳ փոխնախարարը հավելել է, որ ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման սպառնալիքը պահպանվում է ռուսական սառեցված ակտիվների բռնագրավման և Ուկրաինայում իրավիճակի սրման դեպքում։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

7 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

8 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

10 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

11 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

11 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

11 hours ago