Թեհրանը պատրաստ է երկխոսության Եվրոպայի հետ, և եվրոպական երկրները պետք է չեղարկեն Իրանի դեմ պատժամիջոցները, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին գերմանական «Der Spiegel» ամսագրի թղթակցին տված հարցազրույցում։
«Ես պատրաստ եմ երկխոսության եվրոպացիների հետ՝ կապված Ռուսաստանի հետ մեր համագործակցության հետ: Եկեք մի կողմ թողնենք պատժամիջոցները, դրանք միայն ավելի են խորացնում խնդիրները…:
Իմ հայտարարությունը հետևյալն է՝ մոռացեք պատժամիջոցների մասին։ Դրանք նախկինում չեն աշխատել, չեն աշխատում հիմա և չեն աշխատի ապագայում», – Արաղչիի խոսքերն է մեջբերում ILNA գործակալությունը:

















